Thursday, 16 07 2026
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր

Մեր ազատամարտիկը կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը. ԼՂՀ ՊՆ տեղակալ

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների և այսօր տիրող իրավիճակի շուրջ է հարցազրույցը ԼՂՀ ՊՆ տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ:

Պարոնգեներալինչպե՞սեքգնահատումվերջինօրերինղարաբաղաադրբեջանականհակամարտզորքերիշփմանգծումստեղծվածլարվածիրավիճակը, ևըստՁեզ` ի՞նչնպատակէհետպնդումնմանլարվածությանստեղծումը:

-1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարի ողջ ընթացքում` այսօրվա իրավիճակն` իր լարվածությամբ և դիվերսիոն գործողությունների հաճախականությամբ, իրոք աննախադեպ է: Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի տարբեր ուղղություններում տեղ գտած զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմն ընտրել էր «մարտ-հետախուզությամբ» մարտավարությունը, նպատակ ունենալով` մի կողմից ստուգել Արցախի զինված ուժերի ռազմապաշտպանական հնարավորությունները, իսկ մյուս կողմից` փորձել ճշգրտել, թե որքանով է սեփական բանակը պատրաստ հավանական մեծ պատերազմի վերսկսմանը: Մեկ շաբաթ շարունակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը գրեթե ամեն օր փորձել են ներթափանցել մեր պաշտպանության խորքը, սակայն յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայ դիրքապահների կազակերպված դիմադրությանը` մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ գործողությունների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Պաշտպանության բանակի կողմից դրսևորված բարձր մարտական պատրաստվածության, ադրբեջանական զինուժը անընդունակ է իրականացնել ոչ միայն հաղթանակ խոստացող լայնամասշտաբ պատերազմ, այլև հատուկ նշանակության լոկալ գործողություններ:

Առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը մի առանձնակի տրամադրությամբ արձագանքեցին երեկվա պատերազմի մասնակիցները: Արցախի ազատամարտիկների միության հարյուրավոր անդամներ, առանց վարանելու, կամավոր մեկնեցին առաջնային գիծ և ստանձնեցին մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը:

-Այս անգամ Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության միջև առկա փոխհամագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվող գործընթացը` այն է երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը Արցախի սահմանների պաշտպանությանը, իրոք համընկավ առաջնային գծում ստեղծված լարված իրադրության հետ: Հանգամանք, որը մեկ անգամ ևս փաստեց, որ հայրենիքի համար ամենադժվարին պահին Արցախյան ազատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը եղել ու լինելու են կողք-կողքի: Հարյուրավոր ազատամարտիկներ` սրտի կանչով միանալով երկրի պաշտպանության սուրբ գործին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջնային գծի ամենադժվարին հատվածներում մարտական հերթապահություն իրականացնել  այնքան ժամանակ, որքան պահանջում է հարազատ երկրի անվտանգությունն ու նրա սահմանների  անառիկությունը: Սա թերևս ավանդույթի վերածված մի գործընթաց է, որն արդեն ունի տարիների պատմություն և իրականացվում է ոչ թե պարտադրված, այլև գաղափարական հենքի վրա օր-օրի ամրապնդվող և հայրենքը սիրող զինվորի ներքին ցանկությամբ:

Հատկանշական է, որ զուտ կամավորականության սկզբունքով իրականացվող այս հիրավի օրինակելի առաքելությունը, որոշ շրջանակներում, այդ թվում նաև մեր հակառակորդի ճամբարում, այլևայլ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Մասնավորապես, ադրբեջանական քարոզչությունը փորձեց այս իրողությունն օգտագործելով, կասկածի տակ դնել ՊԲ-ում ծառայող մեր այսօրվա զինվորի մարտական ու բարոյահոգեբանական հնարավորությունները…

-Եթե ՊԲ-ն ի վիճակի չլիներ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ապա զորքերի համալրումը կիրականացվեր ոչ թե ինքնաբուխ և կամավորականության սկզբունքով, այլև օրենքով սահմանված կարգով կհայտարարվեր զորակոչ: Մինչդեռ դրա կարիքը չկար ու դեռևս չկա, քանի որ մեր բանակում ծառայող այսօրվա զինվորը լրիվությամբ և անթերի կարողանում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Իսկ երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը հայրենիքի պաշտպանության գործին, դա առավելապես բարոյահոգեբանական նշանակության խնդիր է… Դա ոգևորելու և ոգևորվելու նպատակ է հետապնդում, որն ինչպես երեկ ու այսօր, այնպես էլ այսուհետ մեր երկրում ունի և ունենալու է իր առանձնահատուկ դերակատարությունը: Արցախի ազատամարտիկների կողմից կատարվող այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ երեկվա պատերազմի մասնակիցն իր խոսքը հաստատում է գործով և անհրաժեշտության դեպքում նա կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը:

Եվ վերջին հարցըԻնչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում առաջիկայում

-Ես  որպես  գործող  զինվորական  և  Արցախի  ազատամարտիկների  միության նախագահ  համոզված եմ,  որ  հակամարտ  զորքերի  շփման  գծում տիրող իրավիճակային  զարգացումների  հեռանկարը  մեծապես  կախված է  մեր  զինվորների ճիշտ  և  անթերի  ծառայությունից:  Մենք  պարտավոր  ենք  նպատակային գործողություններով  հակառակորդին  անընդհատ  պարտադրել  մեր կամքը  և նրան թույլ  չտալ  հասնելու  անգամ  աննշան  հաջողության:  Իսկ դրան  հասնելու ամենակենսունակ  ճանապարհը  մեկն է`  յուրաքանչյուր  հայրենյաց  պաշտպան`  լինի զինծառայող,  թե  ազատամարտիկ  իր  առջև  դրված  խնդիրը  պետք է  կատարի  խղճով և պարտքի  ու  պատասխանատվության  բարձր  գիտակցումով:  Հանգամանք,  որն  այսօր արդեն  իրողություն  է և  այն դրսևորվում է ամեն օր ու ժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում