Tuesday, 14 07 2026
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին

«Ոչ ոք չգիտեր, որ հրաժեշտ ես տալիս, այլապես կկտրեի ամենաերկար ճանապարհը, կգայի քեզ մոտ…». հերոս Ազատ Ասոյանի ընկերուհու նամակը

Երկրի պաշտպանության համար հուլիսի 31-ին զոհված Ազատ Ասոյանի ընկերուհին ընկերոջ հիշատակին իր խոհերն է թղթին հանձնել, որը դժվար է հրաժեշտի նամակ անվանել, քանի որ Ազատը, ինչպես նրա, այնպես էլ բոլորիս սրտերում է ու հավերժ: Shamshyan.com-ը այս հուզիչ նամակը առանց մեկնաբանության ներկայացրել, որից մի հատված ներկայացնում ենք է ստորև. «Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու… Լա՛վ մնացեք»։ Սա քո ֆեյսբուքյան վերջին գրառումն է։ Դու հրաժեշտ էիր տալիս։ Ոչ ոք չգիտեր, որ դու հրաժեշտ ես տալիս։ Չգիտեինք։ Այլապես… Ես կկտրեի ամենաերկար ճանապարհը, կգայի քեզ մոտ, կնստեի կողքիդ… Կփորձեի հասկանալ քո բոլոր խոսքերի բոլոր տողատակերը, մտապահել բոլոր մանրուքները… աչքերիդ գույնը կպահեի աչքերիս, որ հետո մի ամբողջ կյանք մաքրվեի դրանց լույսով, արիանայի… որ հետո մի ամբողջ կյանք վերծանեի մարդավայել ապրելու քո պատգամը։ Ես քեզ կհարցնեի ամենակարևոր բաների մասին, որոնց պատասխանը ես չեմ ստանալու ասֆալտի վրա, երևանյան իմ բնակարանում, ազգային ժողովի ամբիոնից, աղմկոտ սրճարաններում… շատ բառերի դատարկության մեջ։ Ես քեզ կտայի հազար անգամ ծեծված ու ամենաանպատասխան հարցը։ Ի՞նչ է հայրենիքը։ Որտե՞ղ են սկսվում ու ավարտվում նրա սահմանները մեր սիրո տիրույթում։ Ու քո պատասխանը կլիներ ամենաճիշտ ու ամենաազնիվ պատասխանը, որ ես լսել եմ երբևիցե… …Ես քեզ սիրո մասին կհարցնեի։ Հիմա ես թերթում եմ քո ֆեյսբուքյան գրառումներն ու փորձում եմ վերծանել դրանց խորքերը։ «Սերը ուժեղ բան է»։Որքա՞ն է ուժեղ։ Ապրելու ցանկությունից է՞լ է ուժեղ, կյանքից է՞լ ուժեղ։ Որտեղի՞ց գտնեմ այդ սիրո ուժի ակունքը իմ մեջ… սովորեցրու ինձ… Իմ փոքրիկ գոյությունը ինչպես մերձեցնեմ քո շքեղ ու երանելի բարձունքներին։

«Պոստերում ընկերոջ հանդեպ սերը փրկում է իր կյանքը»։ Իսկ քո կյանքն ինչո՞ւ չփրկեց։ Գուցե խոսքը քո սեփական կյանքի մասին չէր, այլ ընկերներիդ կյանքի։ Քանի՞ կյանք փրկեցիր քո սիրով, ինչքան բան փրկեցիր քո մահով։ Դու գիտեի՞ր, որ մեկ կյանքը կարող է այդքան մեծ կշիռ ունենալ ու այդքան բան փրկել։ Գիտեիր։ «Այստեղ շատ բան ես կորցնում, քիչ բան ես սովորում… բայց այդ քիչը ավելի շատ է կշռում, քան կորցրածդ…»։

Մի՞թե սա մարգարեություն էր մահվան գնալուց առաջ։ Մի՞թե սովորածդ հայրենիքի համար զոհաբերվելն էր։ Այդտեղ՝ սահմանին, հայրենիքի արժե՞քն էին սովորեցրել քեզ… Ու կյանքի նժարը, որտեղ կորցնելու պատրաստ կյանքդ էիր դրել, բարձրացել էր վերև անհոգի, անսիրտ թեթևությամբ։ Ի՞նչ էիր կշռում մահվան գնալուց առաջ։

 

Նամակն ամբողջությամբ՝ shamshyan.com-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում