Ռուսաստանը փակում է օդային տարածքն ուկրաինացի ավիափոխադրողների տարանցման համար: Այս մասին կառավարության նիստում հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա հայտարարել է, որ համանման պատժամիջոցներ են պատրաստվել նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի ավիաընկերությունների նկատմամբ, սակայն դեռևս չեն ընդունվել:
Կառավարության ղեկավարն ասել է, որ ուկրաինական ընկերություններին արգելվել են տարանցիկ չվերթերը Ռուսաստանի տարածքով դեպի մի շարք երկրներ, որոնց թվում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:
Մեդվեդևի խոսքով՝ընդունված միջոցառումները կրում են պատասխան բնույթ և կապված են ավելի վաղ «Դոբրոլյոտ» ավիաընկերության նկատմամբ սահմանված միջոցառումների հետ:
Ծրագրվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ավիաընկերություններին արգելել տարանցում կատարել անդրսիբիրյան միջանցքով:







































