Monday, 20 07 2026
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

«Հայաստանի պետական սահմանը հատող մարդկանց ռուսերեն լեզվով են ցուցումներ տալիս»

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ես միշտ նյարդայնանում էի, որ Երևան ժամանելիս Զվարթնոց օդանավակայանում սահմանապահներից ոմանք ռուսերեն են խոսում Հայաստան ժամանած մարդկանց հետ:

Երեկ Վիեննա-Երևան չվերթով գործուղումից վերադառնալիս սպասում էինք, որ մեր հերթը հասնի և մոտենանք անձնագրային ստուգման կետին և այդ ընթացքում մի կին սահմանապահ ծառայողի համազգեստով ռուսերեն լեզվով ցուցումներ էր տալիս հերթում սպասող և տարբեր երկրներից ժամանած մարդկանց, որոնց մի մասը հայեր չէին և ակնհայտորեն ռուսերեն չգիտեին, իսկ մյուս մասը սփյուռքահայեր էին, որոնք նույնպես ռուսերեն չգիտեին:

Կարճ պատմեմ. երբ իմ հերթը հասավ անձնագիրս ստուգման հանձնելու համար մոտեցա սահմանապահ ծառայողներից մեկին և բացատրություն պահանջեցի թե ինչու է այդ կինը ռուսերեն ցուցումներ տալիս ՀՀ պետական սահմանը հատող մարդկանց և պատասխանը հետևյալն էր. այդ կինը ազգությամբ ռուս է, իսկ սահմանապահ ծառայությունը ՀՀ-ն ՌԴ-ի հետ համատեղ է իրականացնում… Պարզվեց նաև, որ խոսքը միայն գնում է Զվարթնոց օդանավակայանի մասին, քանի որ Բագրատաշենում, Բավրայում և մյուս սահմանային անցակետերում չկա համատեղ ծառայություն: Անգամ սահմանապահներից մեկը բողոքեց, որ ռուս սահմանապահները մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ են ստանում ՌԴ բյուջեից, իսկ ՀՀ սահմանապահները մի քանի անգամ քիչ:

Իմ վրդովմունքը կայանում էր նրանում, որ ՀՀ պետական սահմանը հատող մարդկանց ռուսերեն լեզվով են ցուցումներ տալիս և մարդիկ տարակուսած նայում էին միմյանց` երևի մտածելով թե այս ուր ենք ժամանել Հայաստանի Հանրապետություն, թե այլ երկիր:

Վրդովմունքս հայտնելով և բացատրություն պահանջելով, պարզեցի, որ ՀՀ սահմանապահները մեր պետական սահմանը ՌԴ սահմանապահների հետ համատեղ են հսկողություն իրականացնում և դա նոր բան չէ, սակայն բազմաթիվ հարցեր ունեմ դրա հետ կապված ինչն էլ փորձելու եմ ճշտել»,- գրառել է պատգամավորը, ինչպես նաև հետգրությամբ հավելել:

P.S. ՀՀ Սահմանադրություն. Հոդված 12. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում