Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, թե որ թիմին կցանկանար հանդիպել ՉԼ գավաթի 2012/13թթ խաղարկության 1/8 եզրափակիչում.
«Ցանկանում եմ 1/8 եզրափակիչում հանդիպել ՊՍԺ-ին: Այնտեղ հանդես են գալիս իմ ընկերներ Բոդմերը, Մենեզը, Մատյուիդին: Գրեթե ամեն օր հեռախոսազրույց եմ ունենում Մենեզի հետ: Հիանալի կլիներ, եթե պայքարեինք նրանց դեմ:
Գիտեմ, որ ՊՍժ-ի դեմ խաղերը բարդ կլինեն, չնայած, որ վերջին ժամանակներս նրանք խնդիրներ ունեն Ֆրանսիայի առաջնությունում»,- հայտարարել է Բենզեման:






































