Tuesday, 14 07 2026
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

Մազից կախված

Երևանում նախապատրաստվում է ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը: Այս մասին երեկ հաղորդում էր ռուսական REX տեղեկատվական գործակալությունը, որը պատկանում է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովին:

Գործակալությունը որպես վարչապետի պաշտոնանկության գլխավոր պատճառ նշում է Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների վերաձևավորման անհրաժեշտությունը, որի զարգացման հարցում, ինչպես կարծիք կա, Հովիկ Աբրահամյանը չի կարողացել հաջողության հասնել, հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման ծրագրի համատեքստում:

Ընդհանրապես թե Հայաստանում և թե Ռուսաստանում կա մի առանձնահատկություն, որն իհարկե գուցե հատուկ է բոլոր երկրներին, բայց մեր՝ Հայաստանի պարագայում կարծես թե նույնիսկ ավանդույթ է, որ կառավարության անդամի կամ վարչապետի կադրային փոփոխությունների մասին տեղեկությունները տարածվում են հաճախ տրամադրություններ ստուգելու կամ առաջացնելու համար, մինչդեռ իրական փոփոխությունների մտադրություն գուցե և չի լինում: Այս դեպքում թե ռուսական որ շրջանակից են կադրային փոփոխությունների մասին ներկայիս խոսակցությունները` կերևա ժամանակի ընթացքում, երբ դրանք կամ կիրականանան ամբողջությամբ, ճշգրտությամբ, կամ մասամբ կիրականանան, կամ էլ չեն լինի ընդհանրապես: Բայց դատելով ՀՀ իշխանության ներկայիս տնտեսա-քաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալական վիճակից, կառավարության կադրային փոփոխություններ ամեն օր կարող են լինել: Առավել ևս` որ կառավարության ղեկավարը նշանակվելու պահից ի վեր հայտնվել է այդօրինակ իրողությունների շեմին:

Բանն այն է, որ ՀՀ իշխանությունը ունենալով հասարակական և ներիշխանական լեգիտիմության մեծ խնդիր և մտած լինելով արտաքին բավական լուրջ գործընթացների մեջ` որպես այդ խնդիրներից խուսափելու կամ դրանք առժամանակ մեղմելու միջոց, թերևս, անկարող էր տանել կադրային փոփոխությունների առաջացրած որևէ աննշան ցնցում անգամ, ինչը ՀՀ նման երկրում որևէ նշանակալից կադրային փոփոխության դեպքում անխուսափելի է և ինտրիգայնության մեծ լարում կարող է առաջացնել: Դա բխում է ՀՀ կառավարման համակարգի ձևավորման սկզբունքից և այդ համակարգի էությունից` այն իմաստով, որ այդ սկզբունքն ու էությունը որևէ կապ չունեն Սահմանադրության և օրենքների հետ:

Այժմ, եթե իշխանությունը պատրաստ է գնալ կադրային այդպիսի լայնածավալ փոփոխությունների և պաշտոնանկ անել Հովիկ Աբրահամյանին, դա կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը որոշակիորեն իրեն ավելի անվտանգ և ուժեղ է զգում և պատրաստ է կրել այդ փոփոխությունների և դրանց հետևանքով առաջանալիք քաղաքական ճնշումների բեռը:

Այս պահին կադրային որևէ փոփոխություն, կարող է ունենալ նաև իրավիճակային լուծման նշանակություն: Խոսքը իմիտացիայի մասին է: Բանն այն է, որ ՀՀ-ն գտնվում է տնտեսական, սոցիալ-հոգեբանական` արտաքնապես հանգիստ, բայց ներքուստ բավական լարված իրավիճակում: Հնարավոր է, որ կադրային փոփոխություններն այդ առումով նպատակ ունեն իմիտացիոն որոշակի ֆոն ստեղծել իրավիճակը կարգավորելու իշխանական անկեղծ ջանքի տպավորություն ստեղծելու, իսկ այդ համատեքստում էլ քավության նոխազների շնորհիվ հասարակության դժգոհությունը ձեռնտու հունով մղելու և լիցքաթափելու համար: Բայց այդ հանգամանքը չի կարող լինել իրավիճակի լիցքաթափման միջոց, քանի որ ՀՀ-ում այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ խնդիրը այն չէ, թե ինչ կադր է այս կամ այն ոլորտը ղեկավարում, այլ այն, թե այդ կադրը կառավարման համակարգի ղեկավարման վահանակից ինչ հանձնարարություններ է ստանում:

Հետևաբար ՀՀ-ում դա է խնդիրը: Այսինքն` խնդիրը հանձնարարությունն է կամ հանձնարարություն տվողը: Եվ կարծես թե ՀՀ-ում այլևս որևէ մեկի համար այդ հանգամանքը չի թողել երկրորդ կարծիքի տեղ` բացի, թերևս, հենց նրանցից, ովքեր հանձնարարություն են տալիս կադրերին: Բայց նրանք էլ, թերևս, պակաս չեն գիտակցում այդ խնդիրը, պարզապես գումարելիների տեղերը փոխելով փորձում են տեղում պահել գումարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում