Լանա Դել Ռեյը և նրա թիմը շարունակում են գովազդել երրորդ ստուդիական Ultraviolence ալբոմը, որը վաճառքի է հանվել հունիսի 13-ին:
Երգչուհին պատրաստվում է հանրությանը ներկայացնել նոր տեսահոլովակը, որը նույն անունն է ստացել, ինչ ձայնասկավառակը:
Ելնելով երգի անվանումից, որը կարելի է թարգմանել «Ուլտրաբռնություն», և նրա խոսքերից, կարելի է ենթադրել, որ տեսանյութը ուրախ չի լինի:
«Նրանք ինձ ԲԴ էին անվանում: Դա նշանակում էր Բելադոննա: Որովհետև ես լցված էի թույնով, բայց, այնուամենայնիվ, օժտված էի գեղեցկությամբ ու կրքով: Ջիմը ինքն էր ինձ ասում: Նա ծեծեց ինձ, և նրա հարվածները ինձ համբույրներ թվացին»,- այսպես է սկսվում Դել Ռեյի երգը, որի համահեղինակն է Դեն Հիթը:









































