Wednesday, 15 07 2026
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը

ՀՀԿ-ն ջրում է քաղաքական երաշտը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

 Պարոն Սահակյան, վերջին շրջանում շատ են խոսակցությունները, թե այս նախագահական ընտրություններում երկրորդ փուլի հավանականությունը մեծ է: Այսինքն` եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի և համախմբի ընդդիմադիր դաշտի մի մասին, ապա երկրորդ փուլը չի բացառվում: Դուք հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումը:

 – Դրանք կանխատեսումներ են: Ում ինչ ցանկալի է` հրապարակում է: Իսկ մենք բոլոր հիմքերը ունենք կարծելու, որ արդյունավետ ընտրություններ կլինեն: Նախ լավ ընտրություններ կլինեն, և մեր համար արդյունավետ կլինեն, ու մեր թեկնածուն կհաղթի:

Այսինքն` երկրորդ փուլն անհավանակա՞ն եք համարում:

– Ես չգիտեմ, թե դա ով և ինչպես է հաշվարկել: Առայժմ ընտրություններին մասնակցելու ծրագրով հանդես են եկել միայն ՀՀԿ թեկնածուն և Րաֆֆի Հովհաննիսյանը: Մինչև բոլոր դերակատարները չլինեն, հնարավոր չէ կանխատեսումներ անել:

Ր. Հովհաննիսյանը 2007-ին Արագածոտնում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական թեկնածու էր առաջադրվել և մոտ 1500 ձայն ստացել: Նրանից բացի, հայտնի է, որ առաջադրվելու են Արամ Կարապետյանը, Պարույր Հայրիկյանը և մարքսիստ Հակոբ Հակոբյանը: Այսինքն` ՀՀԿ նախագահն այս թեկնածուների հետ պետք է մրցի: Չե՞ք կարծում, որ ձեր թեկնածուն հիմնական մրցակցի խնդիր ունի:

– Բազմաթիվ անգամ ասել եմ, որ նախագահական ընտրությունները միայն հաղթելու ուղղվածություն չունեն: Դա նաև ակտիվացնում է տվյալ կուսակցության քաղաքական թիմին, ամբիոն է տրամադրում հասարակությանը ներկայանալի դառնալու համար: Բնականաբար, դա նաև կանխորոշում է քաղաքական թիմի ակտիվությունը, նրա հետագա ռազմավարությունը: Ինչ վերաբերում է մրցակցությանը, չվիրավորեմ մյուսներին, դա մեր թեկնածուի անցած ճանապարհն է:

Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակի, ընդդիմադիր դաշտը պառակտելու, ամայացնելու մեջ իր պատասխանատվությունն ունի նաև իշխանությունը, և նախագահական ընտրություններին ձեր թեկնածուն եթե ուժեղ մրցակից չունենա, ընտրվելու դեպքում լեգիտիմության խնդիր կունենա:

– Քաղաքական դաշտի ամայացման գաղտնիքը պետք է որոնել քաղաքական թիմերի մեջ, որոնք ոչ թե փորձում են ծրագրային դրույթներով ինչ-որ բան անել, այլ ցանկացած կուսակցության լիդեր իրեն ՀՀ նախագահ է համարում: Դա, կարծում եմ, անձի նկատմամբ չկշռադատված մոտեցում է: Քաղաքական թիմն իր ծրագրերով պետք է ժողովրդի մեջ և ոչ թե հեռուստատեսությամբ կամ կայքերով հանդես գա: Թիմեր կան, որոնք հնարավորություն չունեն, թիմեր էլ կան` պարզապես փորձում են հասարակության մեջ իրենց ռեյտինգը բարձրացնել իշխանություններին քննադատելով և դրանով հասկանալի դարձնել, որ իրենք են ամենալավը: Դա է պատճառը, որ առանձին դեպքերում քաղաքական դաշտի որոշ վայրերում ոչ թե ամայացում, այլ երաշտ է:

 Կարծիք կա, որ նաև իշխանություններն են նպաստել նման իրավիճակի ստեղծմանը, ընդդիմադիր ուժերի պառակտմանը:

 – Մենք փորձում ենք երաշտի դեմն առնել ստանդարտ մեթոդներով՝ փորձում ենք անջրդի չթողնել դաշտը: Ջրում ենք` ինչքան որ հնարավոր է, ինչքան ջրային ռեսուրսներ ունենք: Ոչ մեկին ո՜չ քննադատում ենք, ո՜չ անպատվում ենք: Պարզապես մարդիկ երբեմն առավոտները զարթնում և մտածում են, թե լավ հրաձիգներ են, մի երկու բան հարձակում են ՀՀԿ-ի վրա՝ չմտածելով, որ ՀՀԿ-ն հակադարձելու մեծ փորձառություն ունի:

 – Կարծիք կա, թե Գ. Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների մեջ է, թե ինչ ակնկալիքներ ունի նախագահական ընտրություններին գործող նախագահին պաշտպանելու դիմաց: Համաձայնություն չի կայանում, և դա է պատճառը, որ մինչև հիմա ԲՀԿն չի հայտարարում, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին:

 – Չեմ կարող ասել, տեղեկատվության պակաս ունեմ: Ես ավելի լավ ֆորմատ կասեի, և Ս. Սարգսյանն էլ հասարակությանը բազմաթիվ անգամ կոչ է արել, թե ովքեր առաջարկությամբ հանդես են գալիս, մենք դա հանգիստ քննարկում ենք: Այնպես որ, ով ինչ առաջարկություն ունի, թող հրապարակավ ներկայացնի: Դա է պատճառը, որ համագործակցության միջոցով ստեղծվում է նաև երկրի իշխանություն: Եվ կան քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, որոնք համագործակցում են մեզ հետ և մաս են դառնում իշխանությանը:

 – Գ. Ծառուկյանը եթե առաջադրվի, կարո՞ղ է երկրորդ տեղը զբաղեցնել և ձեր թեկնածուի հիմնական մրցակիցը դառնալ:

 – Չեմ կարող ասել, քաղաքական կշիռները հասարակությանն անհայտ են:

 – Դուք հայտարարում եք, թե Ս. Սարգսյանի վարկանիշը ՀՀԿ վարկանիշից ավելի բարձր է: Նույն տրամաբանությամբ Գ. Ծառուկյանի վարկանի՞շն էլ ԲՀԿ վարկանիշից բարձր է:

 – Այո՜: Իհարկե, կարելի է ասել: Բայց կա տարբերություն, որ Ս. Սարգսյանի վարկանիշը ոչ միայն անցած կենսափորձն է անկախ Հայաստանի հիմնադրման օրվանից, այլ՝ որպես նախագահ նրա աշխատանքի արդյունքը: Գ. Ծառուկյանի վարկանիշը միայն ու միայն կուսակցական քաղաքական գործունեության հետևանք է:

Կարծիք կա, որ ՀՀԿ վարկանիշն իր նախագահի վարկանիշից ցածր է, որովհետև վերջին տարիներին համալրվեց կրիմինալօլիգարխիկ դեմքերով:

 – Այն կուսակցությունները, որոնք ասում են, թե ազնվության մեխանիզմներ կամ սարքավորումներ ունեն, այդպես չէ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է մտնել ցանկացած կազմակերպություն կամ կուսակցություն: Զանգվածային կուսակցություններ են, տարածքային կազմակերպություններ կան, և հնարավոր չէ խուսափել հասարակության մեջ գոյություն ունեցող շերտերից:

 – ԲՀԿն անցած խորհրդարանական ընտրություններին մոտ 450 հազար քվե ստացավ: Եվ եթե Գ. Ծառուկյանի վարկանիշն իր կուսակցության վարկանիշից բարձր է, ուրեմն առաջադրվելու դեպքում նա կարո՞ղ է ավելի շատ ձայներ ստանալ:

 – Շփոթում եք ժամանակաշրջանն ու ընտրության ձևաչափը: Դա խորհրդարանական ընտրություն էր, մի այլ ռազմավարություն էր, սա նախագահական է: Այլ բան է, որ անձը նախագահական ընտրության պայքարում է, մեկ այլ բան է, որ խորհրդարանական ընտրություններին է մասնակցում: Աստված անի, որ տանի, բայց դա չի խանգարում մեր երթին:

 – Հնարավո՞ր է, որ Գ. Ծառուկյանն առաջադրվի, բայց դա անի Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունքում, որպեսզի նրա համար մրցակցություն ապահովի:

 – Թաքուն մտածող ժողովուրդ ենք: Ընտրապայքարում կամ նման զանգվածային միջոցառումներում հնարավոր չէ պայմանավորվածությունը երկար ժամանակ գաղտնի, փակ պահել: Մանավանդ ընտրապայքարում այդ գաղտնիքն ընդամենը մի քանի ժամ կամ օր է տևում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում