Tuesday, 21 07 2026
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը

Ինչ մակարդակի պատվեր է, չեմ կարող ասել․․․ Ռուսաստանում առհասարակ վտանգված է օլիգարխ հասկացությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մոսկվայաբնակ հայ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյան, նախորդ շաբաթ Մոսկվայում ձերբակալվեց հայ բարերար Լևոն Հայրապետյանը: Արդեն իսկ մեկնաբանություններ կան այն մասին, որ մյուս հայ մեծահարուստները Ռուսաստանում ևս մտահոգվելու կարիք ունեն: Առհասարակ պե՞տք է այս ձերբակալության հետևում քաղաքական ենթատեքստ փնտրել:

Լևոն Հայրապետյանին անձամբ չեմ ճանաչում: Կարծում եմ՝ կոնկրետ ձերբակալության հետ կապված որևէ մեկնաբանություն մամուլով անելը նրան ավելի շատ կվնասի, քան կօգնի, հետևաբար, մանավանադ հաշվի առնելով նրա հայրենանպաստ գործունեությունը և աջակցությունն Արցախին, այդ մեկնաբանություններից ընդհանուր առմամբ զերծ կմնամ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սա կոնկրետ Ռուսաստան պետությունն է արել, ևս առայժմ հստակ ասել չենք կարող: Նրան ձերբակալել են ինչ-որ սենատորի ցուցմունքի հիման վրա, ընդ որում՝ տարիներ առաջ արված ցուցմունքի, և դա արդեն իսկ մեծ հարցականներ է առաջացնում՝ ինչո՞ւ այն ժամանակ չեղավ… Նշանակում է կա պատվեր, բայց թե ինչ մակարդակի ու ինչ ուղղությամբ, անհնար է ասել, և չէի էլ ցանկանա այդ մասին խոսել։ Մի բան է ակնհայտ, որ այդ պատվերն իր արդյունքը տվել է:

Հիմա եթե խոսենք Ռուսաստանի մյուս հայ մեծահարուստների մասին, ապա Ռուսաստանում առհասարակ վտանգված է օլիգարխ հասկացությունը: Որոշում է կայացվելու, որպեսզի հարկեր ավելացնեն և այդ գումարներով պահեն Ղրիմը: Դուրս է գալիս, որ բոլորն էլ հարվածի տակ են անխտիր՝ կոնկրետ հայերին չի վերաբերում: Ռուսաստանում հիմա այնպիսի օլիգարխներ կան, որ Հայաստանի տասը տարվա բյուջեի գումարներն ունեն, ու այսօր այդ հարուստներից շատ շատերի հաշիվները, որոնք Ռուսաստանի կողմն են, սառեցվում է, իսկ նրանք, որոնք պահում են դրսում՝ թեկուզ երկրի նախագահի ցուցումով, դրանք ծախսել չեն կարող:

Հիմա Ռուսաստանում ամբողջովին այդ վախն է բոլորի գլխին կուտակվել: Այս վտանգավոր խաղում թե հայերին ինչ բաժին կհասնի՝ առայժմ բարդ է ասել, բայց 90 տոկոսի դեպքում շատ վտանգավոր է։ Հասարակ քաղաքացին էլ գիտի՝ նրանք այդ գումարներն ինչ եղանակով են վաստակել և, ցանկության դեպքում, ինչպես կարող են այդ ամենից զրկվել:

Գլոբալ առումով՝ ոչ թե հայերի, իմ միակ ցանկությունն այն է էր, որ օլիգարխների՝ այդ մոնստրների ստեղծումը կանգնեցվի, որովհետև ցանկացած երկրում պատերազմը ստեղծվում է հենց նրանց հիման վրա:

Հայաստանը պետք է այն ուժը ստեղծի, որ հարուստին չձերբակալեին՝ Լևոն Հայրապետյանի համար օլիգարխ բառն այնքան էլ հարիր չէ, և ընդհանրապես պետք է այնպես աներ, որ ժողովուրդը Հայաստանից չփախներ: Այսօր Հայաստանում ուրախացել են այն բանի համար, որ հայերը կարող են մեկ տարով գալ և Ռուսաստանում աշխատել՝ դա նշանակում է, որ նորից ճանապարհ է Հայաստանը մաքրելու: Այս հիմարությունը ե՞րբ է կանգնելու՝ չգիտեմ, մի՞թե նրանց համար ամոթ չէ, որ իր երկրի ժողովուրդը գնում ուրիշի համար ուրիշ երկրում աշխատում է:

-Մեր իշխանությունների արձագանքը, այսինքն՝ ըստ էության լռությունը, Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված, ինչպե՞ս եք գնահատում:

Ես միայն մեկ բան կարող եմ ասել, որ իրենք ամբողջովին Ռուսաստանի հետ են կապված՝ ղեկավարությունը և գումարներ, և ամեն ինչ: Եթե նրանք հիմա որևէ հայտարարություն անեն, ապա նրանց դեմ կարող է բացվել այն նույն ճանապարհը, ինչ որ բացվեց, ասենք, Լևոն Հայրապետյանի համար: Իսկ քանի որ նրանց բոլորի ճանապարհները կեղտոտ են եղել, ոչ ոք այդպիսի հայտարարություն չի անի: Կարող է կան մարդիկ, որ չցանկանային այդ ձերբակալությունը, բայց նրանք, ովքեր կարող են խոսել դրա մասին, հաստատ չեն խոսի:

Նույնիսկ նախագահի մակարդակով այս ձերբակալությունը դատապարտող հայտարարություն չանելը վախի՞ արդյունք է:

-Այո, միայն վախն է, անձնական հարաբերութունների մասին ասել չեմ կարող, կրկնում եմ՝ ես Լևոն Հայրապետյանին անձամբ չեմ ճանաչում: Պարզապես Հայաստանում ոչ մի պետական այր չի կարող Ռուսաստանի դեմ խոսել և ասել, որ քննչական մարմինները կարող են սխալ թույլ տալ:

Ռուսաստանն այս ամենից զատ ի՞նչ «անակնկալներ» կարող է մատուցել: Վերջին շրջանում Ադրբեջանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը Հայաստանին, անկասկած, մտահոգվելու տեղիք է տալիս:

-Ինչպես ռուսներն են ներկայացնում՝ գունավոր հեղաշրջում չեն ցանկանա, որ Հայաստանում լինի, պայթյուն՝ ևս:

Ռուսաստանը հիմա նման բան չի ցանկանա, քանի որ այս վիճակում ահռելի ծանր կլինի Ռուսաստանի համար, եթե այստեղ շարժում սկսվեց: Դրա համար Ռուսաստանի համար երկակի դժվար է որոշումներ կայացնել, ռազմավարական շահեր էլ քայլ քայլերի են ստիպում գնալ:

Ես չեմ կարող ասել՝ Ռուսաստանն ինչքանով հեռու է տեսնում Ադրբեջանի հետ որոշ համաձայնությունների գնալը Ղարաբաղի մասով, դա կարող է բերել խառնաշփոթության Ռուսաստանին հարվածելու իմաստով:

Իսկ մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում մենք չունենք քաղաքական ուժ, որ կարող է նստել այդ բանակցությունների սեղանի շուրջ, հանգիստ հավասարը հավասարի հետ խոսել Ռուսաստանի կամ էլ եվրոպական երկրների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում