Wednesday, 15 07 2026
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը

Տուժող ոստիկանը Շանթ Հարությունյանի մասին խոսելիս պարտադիր ասում էր՝ «պարոն Շանթ Հարությունյան»

Շանթ Հարությունյանի գործով այսօր հարցաքննվեց նաև տուժողների ցուցակում տասներեքերորդ համարը՝ ոստիկան Արսեն Սարգսյանը:

Նա Շանթ Հարությունյանի մասին խոսելիս անպայման ասում էր՝ «պարոն Շանթ Հարությունյան»: Մնացած ամբաստանյալների անունը հիշատակելիս «պարոն» բառը չէր օգտագործում:

Տուժողն ասաց, որ իրենց գումարտակը հրահանգավորվել էր, որ պարոն Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակից երթ է կազմակերպում դեպի Բաղրամյան 26: «Մենք պետք է ուղեկցեինք երթը, ապահովեինք նրա խաղաղ ընթացքը»,- ասաց տուժողը:

Բայց խաղաղ ընթացք ապահովել նրանք չեն կարողացել:

Սկզբում երթը խաղաղ է եղել: Ոստիկանները հրահանգավորված են եղել, որ թույլ չտան՝ երթի մասնակիցները դուրս գան ճանապարհի երթևեկելի հատված, որպեսզի չխոչընդոտեն երթևեկությանը, այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքները չխախտվեն: Բայց, ըստ տուժողի, երթի մասնակիցները պարոն Շանթ Հարությունյանի ու նրա մի քանի համախոհների գլխավորությամբ փորձել են դուրս գալ Մաշտոցի պողոտայի բանուկ հատված: Ոստիկանության վերակարգն էլ փորձել է նրանց դուրսգալը խոչընդոտել:

Ու այդպես, ըստ տուժողի, սկսվել է «միջադեպը» փողոցի մեջտեղում. «Որոշ քաղաքացիներ փայտե մահակներ ունեին, ոմանք էլ ինքնաշեն պայթուցիկ առարկաներ… Առավել ակտիվ էր Միսակ Առաքելյանը, ով պայթուցիկներ էր հանում գրպանից ու նետում…

Նրան մեկուսացրինք, մոտեցնում էինք պարեկային մեքենային… Այդ ժամանակ ուշադրություն գրավեց նաև Վարդան Վարդանյանը, ով զինվորական համազգեստով էր: Նա փորձում էր խոչընդոտել Միսակ Առաքելյանին ոստիկանության մեքենա նստեցնելը: Նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրվեց, նա ևս նստեցվեց պարեկային մեքենա ու բերման ենթարկվեց ոստիկանություն…

Վարդանյանի ինքնությունը պարզվեց ոստիկանության բաժնում՝ իր իսկ բանավոր հայտարարությամբ…»:

Վարդան Վարդանյանը տուժողի ուշադրությունը գրավել է նաև նրանով, որ դեպքի վայրում իր ձեռքի փայտե մահակով հարվածներ է հասցրել քաղաքացիական հագուստով մեկին, ով գոռում էր, թե ինքը ոստիկանության աշխատող է: Ըստ տուժողի՝ այդ քաղաքացու գլուխը պատռվել էր:

Տուժողը մտաբերեց նաև Ալբերտ Մարգարյանին, ում նույնպես բերման են ենթարկել ոստիկանություն: Մյուսների գործողությունները տուժողը չի հասցրել տեսնել:

Տուժողն ասաց, թե առաջին անգամ չէր, որ վերակարգի կազմում մասնակցելու էր երթի ուղեկցմանը: Նախկինում էլ է մասնակցել՝ «ավելի շատ մարդաքանակով» երթերի: Իրենց հրահանգավորել էին թույլ չտալ, որ երթի մասնակիցները մտնեն փողոցի բանուկ մաս: Յուրաքանչյուր ոստիկան զգուշացրել է իր շուրջը գտնվող երթի մասնակիցներին:

Տուժողի գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը կանգնել է Շանթ Հարությունյանի առաջ ու փորձել է ձեռքի «ժեստիկուլյացիայով» թույլ չտալ, որ նա մարդկանց տանի պողոտայի բանուկ մաս:

Ամբաստանյալ Միսակ Առաքելյանի հարցին տուժողը պատասխանեց, թե չի տեսել, որ նա պայթուցիկը հանի գրպաններից, տեսել է միայն, որ նա նետել է պայթուցիկները:
Այդ պայթուցիկների պայթյուններից տուժողի աչքերը մռմռացել են, դա երկար չի տևել, բայց ֆիզիկական ցավ է պատճառել նրան, նա բժշկի չի դիմել:

Տեսնելով Միսակի գործողությունները՝ տուժողը փորձել է հնարավորինս արագ մոտենալ իրենից երկու մետր հեռավորության վրա գտնվող այդ մարդուն, որ մեկուսացնի: Զուգահեռ նկատել է նաև Վարդանյանի գործողությունը. նա փայտե մահակով հարվածում էր քաղաքացիական շորերով մարդուն: Այդ մարդն ասում էր, որ ինքը ոստիկան է, ու տուժողը հավատում էր նրան:

Տուժողը չկարողացավ հիշել, թե կոնկրետ ինչից սկսվեցին անկարգությունները: Լսել է, որ Շանթ Հարությունյանը առաջ շարժվելու կոչ է արել «իր կողակիցներին»:

Տուժողն ասաց, որ փողոց դուրս եկող մարդկանց սկզբում բանավոր կերպով էին զգուշացնում: Հետո, նրանց դիմադրությանն ի պատասխան՝ ստիպված են եղել ֆիզիկական ուժ գործադրել:
Տուժողն ասաց նաև, որ դեպքից հետո տասը հոգով այցելել են հիվանդանոցում գտնվող իրենց հրամանատար Գեղամ Խաչատրյանին:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տուժողը հաստատեց, որ Վարդանյանը ոստիկանական մեքենա նստելիս չի դիմադրել, քաշքշոց չի առաջացրել:

Տուժողի հարցաքննությունն ավարտվեց:

Գործով տասնվեց տուժողներից դատարանն արդեն հարցաքննել է վեցին: Հաջորդ դատական նիստին տուժողների հարցաքննությունը կշարունակվի:

Փաստաբան Կարեն Քալանթարյանը մեր զրույցի ժամանակ ասաց, թե ամբաստանյալների մի մասին, այդ թվում՝ իր պաշտպանյալներ Ավետիսին ու Սևակին առաջադրված մեղադրանքի ծավալից հանվել է իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը, մնացել է միայն խուլիգանության մեղադրանքը:

Ըստ փաստաբանի՝ խուլիգանության հանցակազմի համար էական նշանակություն ունի, թե ինչի՞ց է սկսվել այն: Տվյալ դեպքում տեսագրությունից երևում է, որ մարդիկ բորբոքվել են, երբ ոստիկան Գեղամ Խաչատրյանը քաշել է Շանթ Հարությունյանի թևից, փորձել է նրան մի կողմ քարշ տալ: Շանթի համախոհները դրանից են բորբոքվել:

Այդ հանգամանքը էական նշանակություն ունի այս գործի ելքի համար՝ ըստ փաստաբանի:

Այսօրվա դատական նիստի ժամանակ ներգրավվեց նոր պաշտպան՝ փաստաբան Տիգրան Գալստյանը:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, չնայած երկար հենակներով մի կերպ էր տեղաշարժվում, բայց բավական ժպտադեմ էր ամբաստանյալի իր տեղում ու ցույց չէր տալիս, որ ֆիզիկական ցավ է զգում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում