Wednesday, 15 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք

Համշենահայերը խոչընդոտել են Ռամադանի սուրբ սեղանի բացմանը

Համշենահայեր Ասլան Ջանջը և Ռեմզի Գեդիքը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան համշենահայերի հետ կապված խնդիրներին, համշենահայերենի պահպանության անհրաժեշտությանը: Նրանց՝ Հայաստան այցի նպատակը ճանաչելի լինելն է:

Ռեմզի Գեդիքը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է միշտ օրակարգում պահել. այս հարցը, ըստ նրա, պետք է երկու երկրների միջև լուծվի, և պետք է պայքար տանել, որ երբեք այն չկրկնվի:

Ասլան Ջանջն էլ նկատեց, որ Թուրքիան իր դասագրքերում պետք է ընդգրկի Ցեղասպանության թեման, որ այն այլևս չկրկնվի:

Ինչ վերաբերում է համշենահայերենի պահպանությանը, Ասլան Ջանջի խոսքով՝ ոչ բոլոր համշենահայերն են խոսում բարբառով, բուն հափշենում լեզուն մոռացության է մատնված բուն Համշենում, բայց Հոպայում և Բորչկա գավառներում մասնակիորեն պահպանված է:

Ինչ վերաբերում է տնտեսությանը և այլ ոլորտներին համշենահայերի ներգրավվածությանը, հիմնականում թեյի մշակմամբ են զբաղվում, նաև առևտրով: Մի ժամանակ շատ էին զբաղվում անասնապահությամբ: «Մեր ընտանիքը ոչխարների հոտ ուներ, հիմա չի զբաղվում անասնապահությամբ, այնուամենայնիվ, դեռ կան այնպիսի ավանդական ընտանիքներ, որոնք շարունակում են զբաղվել անասնապահությամբ»,- ասաց Ասլան Ջանջը:

Նրանք պատմեցին, որ համշենայահերը առավելապես լեռներում էին նախկինում զբաղվում. սա՝ մինչև 1980-ականները, դրանից հետո, երբ նեոլիբերալիզմը տարածվեց Թուրքիայում, կյանքը բարդացավ գյուղերում, և կամաց-կամաց մարդկանց հոսք եղավ նաև քաղաքներ, ինչը նպաստեց կրթության մակարդակի բարձրացմանը: «Հիմա ավելի կրթված են համշենահայերը»,- ասացին նրանք՝ հավելելով, որ 35.000-ից մինչև 40.000 է իրենց թիվը, որից 70 տոկոսն ապրում է խոպանում:

Ռեմզի Գեդիքը նշեց, որ «Հատիկ» կազմակերպություն կա Ստամբուլում, որը հիմնականում համշենահայերենը պահպանելու և սերունդներին փոխանցելու նպատակ է հետապնդում: Նա նաև նշեց, որ համշենահայերը հիմնականում մարքսիստական հակում ունեն, համշենցիների ճնշող մեծամասնությունը պրոմարքսիստական հայացքներ ունի:

Ասլան Ջանջը նշեց, որ Ցեղասպանությունից հետո էլ փոքրամասնությունների ինքնությունը վերացնելու քաղաքականություն է վարվում հայերի, իսլամացած հայերի նկատմամբ նույնպես:

Ռենզի Գեդիքը նկատեց, որ որպես համշենցիներ՝ իրենք խտրական վերաբերմունքի չենք արժանացել. «Փաստն այն է, որ մենք պահպանել ենք մեր լեզուն: Որպես հաշմենահայեր՝ սերնդեսերունդ փոխանցել ենք այն. ցեղասպանություն կրող ազգ ենք»:

Ռեմզի Գեդիքը անդրադարձավ նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Հոպայում ծրագրած միջոցառման չկայանալու պատճառներին:

«Հոպայում ահաբեկչական կազմավորումների աջակիցներ կան, ուղղակի հիմա Թուրքիայում Ռամադանի տոնն է, և մի կազմակերպություն, որ աջակցում է նրանց, որոշել էր սեղան բացել: Մենք թույլ չտվեցինք, թեև Հոպայի քաղաքապետարանը թույլ էր տվել, քանի որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներից է Հոպայի քաղաքապետարանի աշխատակազմը բաղկացած»,- ներկայացրեց նա՝ հավելելով, որ ոստիկանությունը խնդիր է առաջացրել, ուժ կիրառել: «Իֆթարի Ռամադանի սուրբ սեղանը բացել էին ուզում, մենք խոչընդոտեցինք»,- ասաց Ռեմզի Գեդիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում