Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Մոնոպոլիզմը չարիք է (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

 Հայաստանը ակտիվ քաղաքական փուլում է՝ պայմանավորված առաջիկա նախագահական ընտրություններով։ Անցավ Սերժ Սարգսյանի նախագահության հինգ տարին։ Հայտնի է, որ ձեր կուսակցությունը նրան առաջադրել է երկրորդ անգամ։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, ձեր կուսակցությունը և ձեր թեկնածուն պետք է ներկայացնեն, թե ինչ են արել վերջին հինգ տարվա ընթացքում։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին և ի՞նչ պաշարով եք դուք ներկայանում հանրությանը։

 – Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի բարդացրեց նախընտրական փուլում խոստացած հնարավորությունների իրագործումը։ Բնականաբար, մեր տնտեսությունն ունեցավ որոշակի վայրիվերումներ, բայց կառավարման հմտությունն էլ հենց բացասական գործոնների ազդեցությունը առավելագագույնս նվազեցնելն է, և մեր կուսակցությանը, մեր նախագահին ու մեր կառավարությանը հաջողվեց բարելավել տնտեսական չափանիշները։ Ներքաղաքական ոլորտում անուրանալի է նախագահի գործունեությունը։ Նա իշխանության եկավ Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ հասարակության մեջ բևեռացում էր ու թշնամանք։ Նախագահի հիմնական գործառույթը հասարակության մեջ հավասարակշռությունը պահելն է։ Մենք գնացինք այդ ճանապարհով, և ակնհայտ են հաջողությունները։ Ցավոք, դեռ մնում է Ղարաբաղի հիմնահարցը։ Մեր հաջողություններն ակնհայտ են նաև արտաքին քաղաքական ոլորտում։

Դուք հաջողությո՞ւն եք համարում հայթուրքական արձանագրությունները։

– Ես միշտ ազնիվ եմ եղել և հիմա էլ կլինեմ՝ այդ արձանագրություններն արտացոլում են ուժերի հարաբերակցությունը։ Կուզեի այդ փաստաթղթերն ավելի լավը տեսնել, բայց դրա համար մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Մենք նախաձեռնողն ենք եղել, և սա ես համարում եմ խոշոր դիվանագիտական հաղթանակ՝ թեկուզ չստորագրված վիճակում։ Այնպես որ, երեք խոշոր բլոկներում էլ կան բարելավումներ, կարելի է ասել՝ նվաճումներ, և Սերժ Սարգսյանը ներկայացնելու բաներ ունի։

Պրն Բադեյան, խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը հանդես եկավ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, որով ՀՀԿն փաստեց, որ փոխելը լինելու է իր անելիքի հիմքը։ Դատելով արդյունքներից՝ ձեր կուսակցությունը ստացավ այդ հավատը, մնում է փոխել։ Ի՞նչն ենք փոխում։

– Պարզ է, որ կա խնդիրների լուծման հերթականություն։ Այն ժամանակ առաջնահերթ էին նշածս երեք բաղկացուցուիչները, բայց հասարակության մեջ կուտակվում էին լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է սոցիալական արդարությանը։ Մեր համակարգը երբեմն անվանում են օլիգարխիկ, չինովնիկական կամայականության, մենաշնորհների համակարգ։ Ես նման պիտակներ չեմ տալիս, բայց այդ խնդիրների լուծման անհրաժեշտությունը կա, և հիմա, արդեն, քայլեր են արվում։ Ոմանք դա համարում են նախընտրական կամպանիա, թատրոն, բայց դա թատրոն չէ, այլ սոցիալական արդարության իրականացման սկիզբ, որին հետևելու են սահմանադրական փոփոխություններ, և պետք է ավելի շատ գործադրվեն հասարակության վերահսկողական մեխանիզմները։ Գիտենք, որ օլիգարխիկ համակարգում կային բազմաթիվ անխոցելի մարդիկ, բայց հիմա նրանք ստիպված են «խոցվել» իրենց սխալ պահվածքի համար, որը երբեմն հասնում է լկտիության։ Հասարակության մեջ պետք է ստեղծվեն հավասար պայմաններ և հնարավորինս պետք է մեղմել սոցիալական անհավասարությունը։ Ակնհայտ է նաև, որ բարելավվել է հարկային վարչարարությունը։

Չե՞ն ճնշում բիզնեսը։

– Բիզնեսմենները միշտ ասում են, որ ճնշվում են, և ամբողջ աշխարհում է այդպես։ Ճիշտ հարկը, ճիշտ վարչարարությունը բիզնեսի օգուտն է։ Այնքան էլ հաճելի չէ շփվել բյուրոկրատիայի հետ, իսկ պետության որակն էլ հենց այն է, թե նա որքանով է հեշտացնում մարդկանց հարաբերությունները բյուրոկրատիայի հետ։ Մեզանում ակնհայտ են բարելավումներ ցանկացած ոլորտում։

Տնտեսագետները, քաղաքագետները, բիզնեսմեններն ասում են, թե հետխորհրդային համակարգերի գլխավոր արատն այն է, որ իշխանությունը ծնում է բիզնես, բիզնեսը ծնում է իշխանություն, և այդ երկուսը սերտաճած, փաստորեն, ճնշում են հասարակության պոտենցիալի ինքնադրսևորմանը։ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի առաջնահերթ փոփոխությունը պետք է լինի այդ սերտաճման դադարեցումը։ Ո՞րն է այդ ճանապարհը։

– Մենք բոլորս ծնունդով Խորհրդային միությունից ենք, որը պատերնալիստական պետություն էր։ Մինչդեռ հիմա անձնական նախաձեռնության հասարակություն է, որտեղ մարդն ինքը պետք է հաղթահարի որոշակի դժվարություններ և կարողանա կայանալ, օրինակ, բիզնեսում։ Պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար։ Մոնոպոլիզմը չարիք է, հատկապես՝ մասնավոր մոնոպոլիան, բայց մոնոպոլիաներ գոյություն ունեն ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհի ամենաազատական տնտեսություններում անգամ։

Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում վերանան այդ սերտաճման ծիլերը, և մենք դառնանք նորմալ երկիր։

– Այսպես կոչված՝ օլիգարխները որևէ կապ չունեն իշխանության հետ, որովհետև չունեն ռեալ քաղաքական ուժ, զերծ են կառավարման լծակներից։

Մեր պատգամավորներից շատերը հայտնի են որպես այդպիսին։

– Բայց նրանք ի՞նչ ուժ ունեն։

Մարդ կա՝ մենաշնորհ ունի։

– Ցավոք, երբ ասում են՝ օլիգարխ, պատկերացնում են բիզնեսմեն։ Իշխանությունը կենտրոնացված է չինովնիկության ձեռքում։ Չինովնիկներն ունենում են իրենց բիզնեսները։ Այ սրա դեմ որոշակի քայլեր պետք է արվեն։ Մարդը կամ չինովնիկ է, կամ՝ բիզնեսմեն, երկուսը մի տեղ չի կարող լինել։ Բայց սա չի նշանակում, թե պատգամավորը չպետք է ունեցվածք ունենա։ Ուղղակի պետք է չզբաղվի դրանով։ Մենք այդ օրենքն էլ ենք ընդունել։

Շնորհակալություն, պրն Բադեյան։ Հուսանք, որ մենք, ի վերջո, դուրս կգանք հետխորհրդային տրամաբանությունից և կդառնանք նորմալ, ազատ, անկախ երկիր՝ մեր երազած Հայաստանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում