Thursday, 16 05 2024
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել

Դեսպանները լքում են Եմենի նախագահի «խորտակվող նավը»

Բարձրաստիճան մի շարք զինվորականների` ընդդիմության կողմն անցնելուց հետո, այսօր մի շարք դեսպաններ հայտարարել են, որ այլևս չեն ենթարկվում Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին և անցնում են ընդդիմության կողմը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Ընդդիմության կողմն են անցել Սաուդյան Արաբիայում Եմենի դեսպան Մուհամադ Ալի Ալ-Ահվալը: «Ես հայտարարում եմ, որ պաշտպանում եմ երիտասարդների հեղափոխությունը և փոփոխությունները Եմենում»,- ասել է դեսպանը:

«Արյունահեղությունների դեմ և ցուցարարներին աջակցելու մասին է» արտահայտվել Քուվեյթում Եմենի դեսպան Խալիդ Ռաջա Շեյխը: Ավելի վաղ այդ քայլին էր դիմել նաև Սիրիայում Եմենի դեսպան Աբդ Ալ-Վահաբ Թաուաֆը:

Այդուամենայնիվ, այսօր Եմենի նախագահ Սալեհը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, և որ բնակչության մեծ մասն իրեն աջակցում է: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն: Նախագահը հայտարարել է, որ խնդրել է Սաուդյան Արաբիային միջնորդի դեր ստանձնել երկրի ներքաղաքական կարգավորման հարցում:

Reuters գործակալությունը փոխանցում է, որ առաջիկա ժամերին հայտարարությամբ հանդես կգա պաշտպանության նախարար Մուհամադ Նասեր Ալին, որը կանդրադառնա բարձրաստիճան զինվորականների և դիվանագետների հրաժարականներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 4 գեներալներ և ավելի քան 60 սպաներ անցել են ցուցարարների կողմը` հայտարարելով, որ թույլ չեն տա խաղաղ բնակչության դեմ այլևս զենք կիրառվի:

Այսօր Սալեհը պաշտոնանկ է արել նաև կառավարությունը, քանի որ մի շարք անդամներ նախօրեին հրաժարական են տվել` որպես ցուցարաների դեմ կիրառված բռնությունների դեմ բողոքի նշան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում