Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հայտարարել է, որ իր ապագան կապում է իսպանական ակումբի հետ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ էին լուրերն այն մասին, թե Լյորենտեն ցանկանում է հառանալ Բիլբաոն ներկայացնող թիմից՝ տեղափոխվելով ավելի բարձր մակարդակի ակումբ:
«Իմ ապագան «Աթլետիկ»-ում հանդես գալն է ու թիմի համար ամեն ինչ անելը: Ես չեմ մտածում իմ ապագայի մասին ու չեմ էլ անհանգստանում: Փորձում եմ միայն օգնել իմ թիմին:
Այն, որ ես պարբերաբար խաղադաշտ դուրս չեմ գալիս, վերաբերում է միայն նրան, որ ինձ մոտ այդքան էլ լավ չի հաջողվում գոլի հեղինակ դառնալ: Հույս ունեմ՝ կկարողանամ գոլերի հեղինակ դառնալ ու օգնել թիմին բարձր տեղ զբաղեցնել առաջնությունում»,- goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Լյորենտեն:








































