Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ոստիկանությունում գործ «դզելու» համար «մի մայեթը» հազար դոլարն է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Էդգար Պետրոսյանի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

36-ամյա Էդգար Պետրոսյանն աշխատել է ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքում՝ որպես ավագ քննիչ:

Ոստիկանության համակարգում նա ծառայել է 2006 թվականից:
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կենտրոնականի քննչական բաժնում Սեդա Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված՝ խաբեության եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ նյութերով քննիչ Էդգար Պետրոսյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ Հովհաննիսյանի արարքում հանցակազմի առկայության վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք չբերելով՝ ավագ քննիչ Էդգար Պետրոսյանը որոշել է քրեական գործի վարույթը կարճելու, Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար կաշառք շորթել նրանից:

2013 թվականի նոյեմբերի 20-ին Էդգար Պետրոսյանը Հովհաննիսյանին հայտնել է, թե վարկաբեկիչ տեղեկություններ ունի նրա՝ նախկինում դատված լինելու մասին, հետամուտ կլինի նրա կողմից տարբեր անձանցից կտավներ հափշտակելու դեպքերի բացահայտման հարցում, կարող է կալանավորել նրան: Սակայն իր վերաբերմունքը կարող է փոխել՝ համապատասխան վերաբերմունք ցույց տալու՝ իրեն գումար տալու դեպքում:

Գումարի չափը սկզբնական հանդիպման ժամանակ Էդգար Պետրոսյանը չի նշել:

Ավագ քննիչն իր գործողություններով, ըստ դատական ակտի, Հովհաննիսյանին դրել է այնպիսի իրավիճակի մեջ, որ վերջինս հարկադրված լինի կաշառք տալու՝ իր օրինական շահերը պաշտպանելու համար:

Հովհաննիսյանը վախենալով, որ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգ կա, դրանից խուսափելու համար հայտնել է, թե պահանջված գումարը հայթայթելու համար իրեն ժամանակ է պետք, պետք է դիմի արտասահմանում ապրող հարազատին:

Հովհաննիսյանն ու Պետրոսյանը պայմանավորվել են հանդիպել հաջորդ օրը:

Հովհաննիսյանը նույն օրը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ:
Նոյեմբերի 22-ին Գնունու փողոցում Հովհաննիսյանը հանդիպել է ավագ քննիչ Պետրոսյանին: Վերջինս Հովհաննիսյանից 1000 դոլար կաշառք է պահանջել՝ գործի վարույթը կարճելու, Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Ստանալով կաշառք տալու՝ Հովհաննիսյանի համաձայնությունը՝ ավագ քննիչ Էդգար Պետրոսյանը նոյեմբերի 24-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու, Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, բայց որոշումը Հովհաննիսյանին չի հանձնել:

Նոյեմբերի 28-ին, ժամը 10-ին իր աշխատասենյակում Էդգար Պետրոսյանը Հովհաննիսյանից ստացել է 1000 դոլար կաշառք ու անմիջապես բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նրա աշխատասենյակում հայտնաբերվել է կաշառքի գումարը:

Տուժող ճանաչված Արթուր Հովհաննիսյանը ցուցմունք է տվել, թե փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Նունե Շ.-ի հետ:

Իրենք 2012 թվականի մարտից վարձակալությամբ վերցրել ու մինչև 2013 թվականի մայիսն աշխատեցրել են «Ելով սթրիթ» սրճարանը, որտեղ ցուցադրելու և վաճառելու համար տարբեր նկարիչներից, այդ թվում՝ Սեդա Ա.-ից վերցրել են կտավներ:

Նունե Շ.-ից ինքը բաժանվել է, դադարեցրել է սրճարանի գործունեությունը և սրճարանում եղած կտավները տարել է իր տուն:

2013 թվականի հունիսին ինքը մեկնել է Օդեսա, հանգամանքների բերումով կտավները չի հասցրել վերադարձնել նկարիչներին:
Նոյեմբերի կեսերին իրեն զանգահարել է հայրը և հայտնել, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Սեդա Ա.-ի կտավները վերցնելու և չվերադարձնելու համար, ինչպես նաև իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ինքը որոշել է անմիջապես վերադառնալ Հայաստան, ներկայանալ նախաքննական մարմնին: Չնայած Օդեսայում կաթված էր ստացել, առողջական վատ վիճակում էր եղել, բայց նոյեմբերի 20-ի առավոտյան ժամանել է Երևան:

Օդանավակայանում արդեն իրեն դիմավորել են ոստիկանները, ներկայացրել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ գործը քննող քննիչ Էդգար Պետրոսյանի մոտ:

Քննիչն ի սկզբանե իր հետ շատ կոպիտ է վարվել: Ասել է, թե այդպես է վարվում հանցագործների հետ: Հիշատակել է իր նախկին դատվածությունը:

Ինքը քննիչին ասել է, որ հենց նույն օրը Սեդա Ա.-ին կվերադարձնի նրա կտավները:

Հայրը կտավները բերել է ոստիկանություն, հանձնել Սեդային: Քննիչն ասել է, թե դա կապ չունի, քանի որ ինքն է որոշում հանցագործի ճակատագիրը, ցանկության դեպքում կարող է 2 տարով կալանավորել, կարող է ուրիշ նկարիչների կանչել, նրանցից ևս ցուցմունքներ ստանալ իր դեմ:

Քննիչն ասել է, թե մոտեցումը կփոխի, եթե «համապատասխան վերաբերմունք» ցուցաբերվի իր հանդեպ, այսինքն՝ գումար տրվի:
Առաջին օրը քննիչը գումարի չափը չի ասել:

Նա նշել է՝ «մի պրիլիչնի բան տաս, փողի չափը չեմ ասում»:
Քննիչը հարցրել է, թե որքա՞ն գումար տալու հնարավորություն ունի ինքը: Ինքն էլ պատասխանել է, թե տվյալ պահին չի կարող ասել, պետք է դիմի արտասահմանում ապրող հարազատին:

Այդ օրը քննիչն իրեն ազատ է արձակել: Պահանջել է, որ հաջորդ օրը ներկայանա ու ասի, թե ինչքան գումար կարող է տալ:
Ինքը վախեցել է, որ քննիչն իր գլխին նոր «գործեր կսարքի», իրեն կալանքի տակ կառնի:

Նույն օրը դիմել է ԱԱԾ:

Այդ ծառայության գիտությամբ նոյեմբերի 22-ին Գնունու փողոցում հանդիպել է Էդգար Պետրոսյանին, խնդրել է ասել, թե գործը կարճելու համար ինչքան գումար պիտի տա:

Պետրոսյանն ասել է՝ «մի մայեթ», հետո պարզաբանել է, որ խոսքը 1000 դոլարի մասին է:

Նոյեմբերի 28-ի առավոտյան ժամը 10-ին ԱԱԾ աշխատակիցների տված 1000 դոլարով գնացել է Պետրոսյանի աշխատասենյակ, հասկացրել, որ գումարը բերել է:

Պետրոսյանը շշուկով ասել է, որ գումարը դնի սեղանի վրա գտնվող օրացույցի տակ: Ինքը հարցրել է՝ արդեն կարո՞ղ է հանգիստ լինել: Պետրոսյանը դրական է պատասխանել, բայց գործը կարճելու որոշումը չի տվել:

Ինքը փողը դրել է օրացույցի տակ ու դուրս է եկել:

Էդգար Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Պնդել է, թե ինքն անձամբ Հովհաննիսյանից գումար չի պահանջել, Հովհաննիսյանն է ցանկացել վարձահատույց լինել, ինքը պարզապես չի հրաժարվել նրա առաջարկից:

Նկարիչ աղջիկը, ստանալով իր նկարները, բողոքը հետ է վերցրել, ինքը հասկացել է, որ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, բայց որոշել է օգտվել Հովհաննիսյանի առաջարկից ու տված գումարը վերցնել:

Էդգար Պետրոսյանն իրեն մեղավոր է համարել ոչ թե կաշառք պահանջելու և ստանալու, այլ խարդախության համար:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել Էդգար Պետրոսյանի կողմից, որպես պաշտոնատար անձ, կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ և խոշոր չափով: Նրա արարքը, ըստ դատական ակտի, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին:
Դատարանը հաշվի է առել, որ Էդգար Պետրոսյանը վատառողջ է, նրա խնամքին է 7 տարեկան մեկ երեխան:

Էդգար Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ից:
Վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Էդգար Պետրոսյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով վերաորակել իր պաշտպանյալի արարքը, նրան մեղավոր ճանաչել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Իսկ եթե դատարանը եզրակացնի, որ շորթմամբ կաշառք ստանալու մեղադրանքը հիմնավոր է, ապա պաշտպանը միջնորդել է Պետրոսյանի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն կամ սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում