Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

ՀԱԿ նախաձեռնած ԱԺ նիստը չկայացավ քվորում չապահովելու պատճառով

ՀԱԿ նախաձեռնած ԱԺ նիստը չկայացավ քվորում չապահովելու պատճառով: Գրանցվեց 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհարժեշտ էր 66 պատգամավոր:

ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը եկել էին դահլիճ՝ սակայն չքվեարկեցին: Ներկա չէին նաև ԲՀԿ և ընդդիմադիր խմբակցությունների 9 պատգամավորներ: ՀԱԿ-ից ներկա չէր Ստեփան Դեմիրճյանը, վերջինս հիվանդության պատճառով աշնանային և ոչ մի նիստի չի մասնակցել: ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները ներկա էին:

Բացակայող պատգամավորների մեծ մասը ԲՀԿ խմբակցությունից էին:Ինչպես նաև ներկա չէր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասաց, որ նիստ չապահովելը Սահմանադրության կոպիտ խախտում է, խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր էր ապահովել քվորումը: Նրա խոսքերով՝ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր էր նիստն ապահովել: Արմեն Ռուստամյանն նաև ավելացրեց, որ իրենք նամակ են պատրաստում՝ էթիկայի հանձնաժողով դիմելու համար: Նրա խոսքերով, այս իրադարձությունը կդառնա էթիկայի հանձնաժողովի երկար քննարկման առարկան:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը փոխադարձեց, թե ընդդիմությունը թող թույլ տա՝ իրենք որոշեն իրենց մարտավարությունը, «նրանց բացակայող 9 պատգամավորները, որ չեն ներկայացել նիստին, արդյոք դա՞ էլ կդառնա էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը Ընտրական և Քրեական օրենսգրքերում և բնակչության պետական ռեգիստրում փոփոխություններ անելու մասին նախագծերի փաթեթ էր ներկայացրել ԱԺ: Այս արտահերթ նիստը հրավիրվել էր նշված փաթեթը քննարկելու համար: Նրանք հավաքել էին 4 խմբակցությունների՝ ՀՅԴ, ՀԱԿ «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունների 48 պատգամավորների ստորագրություն։ Սակայն այդ 4 խմբակցությունները միասին ունեին 53 պատգամավոր:

Ինչպես նշեցինք, նիստին մասնակցել էին 44 պատգամավոր:Է. Շարմազանովը նաև հեգնեց, թե այդ 4 խմբակցությունները միասին թող կարողանային ապահովել իրենց բոլոր պատգամավորների ներկայությունը, հետո նոր իշխանություններին քվորում ապահովելու պահանջ ներկայացնեին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանը պարտավոր էր 3 ժամվա ընթացքում կրկին փորձել քվորում իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում