Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Դերենիկ Դումանյանի առաջարկը կկենտրոնացնի պետգնումների գործընթացը

Դեղերի պետական գնումների ոլորտում բացահայտումներից հետո առողջապահության նախարարությունը օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ է նախապատրաստել և ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ եզրակացության համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Հիմնական փոփոխությունները վերաբերում են գնումների կարգավորմանը, լիցենզավորմանը, այսինքն` այն բոլոր խնդիրներին, որ վերջին ժամանակներս բարձրացվեցին: Նախապատրաստված օրենսդրական փոփոխությունները ԱՆ-ն ուղարկել է բոլոր գերատեսչություններին` առաջարկությունների համար:

Հետաքրքրվեցինք՝ նախարար Դերենիկ Դումանյանը առաջարկ էր հնչեցրել, որ բուժհաստատությունները դեղերի գնումների իրենց ցուցակները ներկայացնեն ԱՆ, որը կկատարի գնումը և կբաժանի հիմնարկներին` արդյոք այս դեպքում մրցակցության սկզբունքները կպահպանվե՞ն. ներկայում գործում է ապակենտրոնացված համակարգ, իսկ այդ տարբերակը կլինի կենտրոնացված: Ա. Շաբոյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չի կարող հայտնել, քանի դեռ չի ուսումնասիրել. «Մեր դիրքորոշումն այն է, որ բոլոր պետական գնումները առավելագույնս պետք է լինեն մրցույթների միջոցով, որպեսզի մրցակցություն ապահովվի, և մրցակցության արդյունքում պետությունը շահի: Սա` տեսականորեն, որ պետք է պաշտպանենք»:

Ամեն դեպքում, ըստ Շաբոյանի, համակարգում 100-ից ավելի բուժհաստատություններ կան, որոնք առանձին մրցույթներ են իրականացնում, իսկ կենտրոնացված համակարգով, կանոնների շրջանակում գնումների օրենսդրության ընթացակարգը պետք է պահպանվի, և մրցույթներ իրականացվեն:

«Բուժհաստատությունները գտնվում են ԱՆ, քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության տակ, դրա համար միանշանակ ասել հնարավոր չէ»,- ասաց Ա. Շաբոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում