«Ռեալ»-ը պատրաստ է ուսումնասիրել կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի շուրջ ստցաված առաջարկները: L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ը երկխոսություն կսկսի, եթե Դի Մարիայի տրանսֆերի ապագա գնորդը պատրաստ լինի վճարել նվազագույնը 40.5 մլն ֆունտ:
Ֆուտբոլիստի իրավունքների գնման գլխավոր հավակնորդներն են ՊՍԺ-ն, «Մոնակո»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը, սակայն դեռևս հայտնի չէ, պատրա՞ստ են արդյոք նշված ակումբները վճարել պահանջվող գումարը:
Նշենք, որ դեռ նախորդ մրցաշրջանում լուրեր էին շրջանառվում, որ Դի Մարիան կհեռանա Մադրիդից, քանի որ «Ռեալ» էր տեղափոխվել Գարեթ Բեյլը: Հիշեցնենք` Լա Լիգայի 2013/14 թվականների մրցաշրջանում կիսապաշտպանը 17 գոլային փոխանցում է կատարել:





































