Monday, 03 06 2024
Բեռնատարը մասամբ այրվել է
00:00
Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ
-
23:45
Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարման համար այլընտրանք է փնտրում
23:30
Մալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Ուկրաինայում Հայաստանի դեսպանն այցելել է Բուչա և մարդասիրական օգնություն է նվիրաբերել
Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում․ կադրեր վերևից
Խաչի հետևում պախկվել՝ ամեն ինչ խառնում են իրար. սա հարձակում է մեր անվտանգային համակարգերի վրա
Խորացել են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները. ինչ սպասել
Սեպտեմբերին ալիք կլինի. Գալստանյանի շարժումը նախապատրաստություն էր
Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետ
Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում՝ «ուշադրություն հրավիրելով առողջ ապրելակերպի վրա»
21:15
Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ՝ անվտանգությունն ապահովելու համար
Փրկարարները աղետի գոտի խաղալիքներ են տեղափոխել
Դեբեդի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վթարային ջրանջատում Սյունքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 2/3-ին
Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Երևանում նշվել է Հեծանվի միջազգային օրը
Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան․ Գնել Սանոսյան
Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
18:15
Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն
Մոսկվան այստեղ բախումներ հրահրելու ծրագիր ունի, որը շարժման անկումով քիչ հավանական է դարձել
Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել
Հայաստանում իշխանությունները ձգտում են դեպի Եվրոպա, Վրաստանում դարձել են ռուսամետ
Կապանում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է չորս մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ են

Ծառուկյանի «Ասպետական» շքանշանը Դոն Պիպոն է «դասավորել»

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհված «Ասպետական հրամանատարի» շքանշանը, որը նա երեկ, մարմինը կիպ գրկող, արդեն հայտնի կարմիր «մայկայով» պճնված, ստացավ Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլի ձեռքից, նրա համար «կպցրել է» Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, Իտալիայում քրեական հեղինակություն, հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն:

Նշենք, որ Ծառուկյանը պարգևատրվեց Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Բայց թե հատկապես ինչ ծառայություններ են մատուցվել Ծառուկյանի կողմից Իտալիայի Հանրապետությանը, որոնք արժանի կլինեին «Ասպետական հրամանատարի» շքանշան ստանալուն՝ այդպես էլ պարզ չէ: Այն մաքսիմում կարող էր այլընտրանքային ճանապարհով «ձեռք բերվել»: Այս դեպքում՝ քրեական ծագում ունենալ:

Նշենք, որ Ծառուկյանի և դոն Պիպոյի հարաբերությունների մասին մամուլում շատ է գրվել: Հենց անցած տարի՝ 2013 թվականին, նրանք Ամանորը միասին Նիցայում են անցկացրել:

Դոն Պիպոն ծնունդով Էջմիածին քաղաքից է: Անցած տարի էլ նրա թիկնապահները բերման էին ենթարկվել Էջմիածնի ոստիկանության կողմից, քանի որ տարիներ առաջ պատճառ էին դարձել սպանության համար: Մի միջադեպից հետո հենց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել էր պատահական մի անցորդ: Դոն Պիպոյին, սակայն, հաջողվել էր իր թիկնապահներին ազատ արձակել և հեռանալ Իտալիա, որտեղից անցած տարի նրան թուլ չէին տվել վերադառնալ Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում