Saturday, 01 06 2024
Մ-6 ճանապարհին վերականգնողական աշխատանքները շարունակվում են
15:15
Սուդանը հաստատել է Կարմիր ծովում ռուսական ռազմածովային բազա կառուցելու պատրաստակամությունը
Հռոմից Երևան ուղևորվող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում
14:45
Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը
Զինված տղամարդը թաքնվել էր նկուղում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Իրանը կանգնած է աշխարհաքաղաքական ընտրության առջեւ
Դուք փորձառու քաղաքական գործիչ եք. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
Հայաստանին հնարավոր է վաճառվեն «Ցեզար» հրետանային համալիրներ. Ֆրանսիայի Սենատը լոբբինգ է անում
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետը չի համարձակվում թշնամու անունը տալ. քայլերի պատրաստ չեն, միայն գրգռում են «վիրավոր արջին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
Բաքուն «զգաստանում է» Պուտինից
12:45
Նավթի գներ․ 31-05-24
Իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ ուղերձը
ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում
Միջոցներ են ձեռնարկվում առևերևույթ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ. ՔԿ
Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
Երևան-Գյումրի ճանապարհին քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը մահացել է
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդակցություն
Հրդեհ Իսրայելյան փողոցում․ բնակարանում գտնվողներին բուժօգնություն է ցուցաբերվել
Կրեմլը իր իրավունքն է համարում՝ որոշելու Հրվ. Կովկասի լիդերներին. ըմբոստներին ցուցադրաբար պատժում են
Սպասվում է կարճատև անձրև
Մեր թշնամին ինքնալիկվիդացիան է. դժվարագույն հարցի առաջ ենք՝ արժանի՞ ենք պետության, թե՝ ոչ
Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ»
Գուցե Մոսկվային զոհեր են պետք. չեղածը եղած ներկայացնելով՝ միջամտության նախադրյալ են ստեղծում
ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է. «Հրապարակ»
«Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան». «Հրապարակ»
Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»

Շահնազարյանը վստահ է՝ հայկական կողմը կարող էր հակադարձել Նազարբաևի հայտարարությանը. «Ազատություն»

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում հայկական կողմը կարող էր Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությանն ի պատասխան հայտնել իր դիրքորոշումը:

Հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ոչ Հայաստանի նախագահը և ոչ էլ արտգործնախարարը այդ պահին որևէ կերպ չառարկեցին Նազարբաևին:

«Ինչպես տեսանք, Հայաստանից ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը որևէ ձևով չարձագանքեցին, թեև միանգամից կարող էին տեղում հարցը փակել՝ միանգամի՛ց, եթե այդ ցանկությունը կար», –«Ազատության»  հետ զրույցում ասել է Շահնազարյանը՝ մանրամասնելով․ – «Այսինքն՝ կարող էին ասել՝ «մենք համաձայն ենք, բայց դա պետք է վերաբերի բոլո՛ր մասնակիցներին, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանին», որովհետև Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի չի ճանաչել ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և ասվեր՝ ինչու այդպիսի սելեկտիվ վերաբերմունք Հայաստանի վերաբերյալ»:

«Հարցը դրանով միանգամից կփակվեր, նույնիսկ կբարդանար ընդհանրապես փաստաթղթի ստորագրումը», – համոզված է ընդդիմադիր գործիչը:

«Ինչու դա չարվեց՝ երևի Ռուսաստանին չզայրացնելու համար, մեկ, երկրորդ, չեմ կարծում, որ դա լինի, գուցե դրանով հնարավորություն է ստեղծվում, եթե Հայաստանի իշխանություններն ունեն այդպիսի նպատակ, այդ պատրվակով չանդամակցել այս հակաքաղաքակրթական միությանը», – նշել է Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Նազարբաևին՝ «այստեղ որևէ նորություն չկա», ասաց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ – «Մենք հայտնվել ենք այնպիսի ձևաչափում, որտեղ մյուս անդամների և մեր շահերը իրար հետ խոր հակասության մեջ են»:

«Բայց մենք տեսանք, որ Հայաստանին, ցավոք սրտի, տվեցին տնային առաջադրանք՝ ասացին՝ «գնացեք, մի ամսում հարցը փորձեք կարգավորել», – ընդգծեց Շահնազարյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեին նման զարգացման․ – «Ես կարծում եմ՝ պատրաստ էին, նույնիսկ ես վստահ եմ, որ այս հակափաստարկը իրենք ունեին, բայց չօգտագործեցին շատ ու շատ այլ պատճառներով»:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում