Saturday, 25 07 2026
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

«Եթե թողնենք, անկախությունն էլ կվաճառեն». ազատամարտիկներ

Այսօր մի խումբ ազատամարտիկներ՝ «Անկախության բանակ», «Արծիվ 19», Դաշնակցության բանակ, ջոկատներից այցելեցին Սարդարապատ հուշահամալիր: Տոնից զատ, նրանց մտահոգությունները շատ էին:

Ազատամարտիկ Գևորգ Սարգսյանը (Ջոնը) «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեր անկախությունը ինչ-որ մի տեղ կարծես իր իմաստը կորցրած լինի, քանի որ այսօր ամեն ինչ վաճառում են, եթե թողնենք, անկախությունն էլ կվաճառեն»,- ասաց նա:

Ազատամարտիկներից մեկն էլ հավելեց, որ հերոսի կոչում են շնորհում այն մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ Թուրքիայում առևտուր էին անում, օլիգարխներով մեդալներ են իրար մեջ ծախում-առնում:

Ազատամարտիկներից մեկն էլ նշեց, որ բանակում քանակը չէ կարևոր, այլ որակը, պետք է որակ և նվիրվածություն: Ազատամարտիկները մտահոգված են արտագաղթով, քանի որ մենք ապագայի զինվորներ ենք կորցնում և արտագաղթի կանխման դեմ պայքար պետք է լինի։

Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) նշեց, որ ութ տղայի պապիկ է, երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 46.000 դրամ թոշակ, ինչը անգամ ծխախոտի չի բավականացնում: «Իսկ վերխուշկեքը նստել են և ինչ ցույց են տալիս, իրենք են այդ պատերազմը հաղթել, մենք չկանք, մենք կամավոր գնացինք, բաժանում են դեպուտատներին մեդալներ»,- ասաց նա:

Նրանք նշեցին, որ չեն արտագաղթելու, այլ մնալու են և պայքարելու են մինչև վերջ:Անկախությունը, ըստ նրանց, կորցրել է իր համը, հոտը, իմաստը:

Ազատամարտիկ Արթուր Եղիշյանն էլ նշեց, որ անկախությունը ոչ մեկինը չէ, մեր ժողովրդինն է: «Անկախությունը կա և պետք է լինի, և քանի մենք կանք, մնալու է այդ անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակն է պետական մտածելակերպ ունենալ, և քանի դեռ դա չկա, չենք կարող լիարժեք գնահատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում