Tuesday, 14 07 2026
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան

Միջազգային հանրության՝ սիրիական հարցը լուծելու ցանկությունը տեսանելի չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է AL Khabar սիրիական հեռուստակայանի գլխավոր խմբագիր Սարգիս Քասարջյանը: 

– Պարոն Քասարջյան, հայտնի է, որ Սիրիայի անվտանգության ծառայությունները փակել են ՀԱՄԱՍ շարժման  ներկայացուցչական բոլոր գրասենյակները, այդ թվումԽալեդ Մաշաալիի պաղեստինյան իսլամիստների քաղբյուրոյի ղեկավարի գրասենյակը: Ի՞նչ է սա նշանակում, և ո՞րը կլինի այս քայլի տարածաշրջանային հետևանքները:

– ՀԱՄԱՍ-ի գրասենյակների փակման պատճառը հենց սիրիական հարցն էր: Հայտնի է՝ Իրանից, Սիրիայից, Լիբանանից մինչև Պաղեստին ՀԱՄԱՍ-ը պաշտպանում էր ընդդիմադիր գիծը, իսկ  վերջերս` պայմանավորված սիրիական հարցով,   որոշում կայացվեց փոխադրել գրասենյակները Սիրիայից, քանի որ այդ գրասենյակների գոյությունը Սիրիայում վտանգված էր: Հետևանքները, կարծում եմ, մեծ չպետք է լինեն, որովհետև արդեն մինչ այս ՀԱՄԱՍ-ի հիմնական գրասենյակները փոխադրված էին Սիրիայից: Եթե Սիրիայում պահպանվի ներկայիս իշխանությունը, կարծում եմ` ՀԱՄԱՍ-ը պետք է փոխարինվի պաղեստինյան մեկ այլ կազմակերպությամբ:

– Սիրիայում  ամիսներ շարունակվող պատերազմի ընթացքում կրոնական փոքրամասնությունների դեմ  հարձակումների, ոտնձգությունների մասին չէինք լսել: Սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում և հայ, և արաբ քրիստոնյաների նկատմամբ ոտնձգությունների, սրբատեղիների հրզկիզման, քրիստոնյաների առևանգումների մասին տեղեկություններ ստացանք: Ի՞նչն  է փոխվել այս ամիսների ընթացքում, որ այսօր Սիրիայում կրոնական փոքրամասնությունները, մասնավորապես` քրիստոնյաները դարձել են զինյալ ընդդիմադիրների թիրախ:

– Սիրիայում ընդդիմադիրների գործելակերպի մասին հնարավոր չէ խոսել, քանի որ չկա զինյալ ընդդիմադիր կողմ, որն ունի միայն մեկ-երկու գործելակերպ: Այսինքն՝ զինյալների շրջանում կան տարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրն արտաքին աշխարհի հետ ունի իր յուրահատուկ կապերը: Մինչև այսօր այդ ուժերն աշխատում են`  որոշ հարցերում չհամագործակցելով միմյանց հետ, յուրաքանչյուր ընդդիմադիր խմբավորում ունի իր հատուկ գործելակերպը, բայց այդ բոլոր ուժերը միացել են մեկ  նպատակի շուրջ, այն է` տապալել Սիրիայում գործող ռեժիմը: Այլ նպատակների շուրջ նրանք չեն կարող համագործակցել: Սիրիայում կան ռադիկալ իսլամիստներ, որոնք  չեն ընդունում պետական կամ քաղաքական կարգավորումները, որոնց մեջ բնականորեն կարող են գործել  պետությունը, կուսակցությունները և այլն: Ընդդիմադիրների մեծամասնությունն ունի իսլամական շունչ, սակայն այդ շունչը խմբից խումբ տարբերվում է, դրա համար փոքրամասնությունները կարող են ապահով լինել մեկ ընդդիմադիր խմբավորման  կողմից, բայց ոչ` մյուսից:

Սիրիայում քրիստոնեական փոքրամասնությունները կենտրոնացած են սիրիական երկու-երեք քաղաքաներում: Դամասկոսում նման հարձակումների մասին խոսել հնարավոր չէ. այդ քաղաքում մինչև այսօր հանդարտ է իրավիճակը: Հալեպում մինչև այսօր հստակ որևէ միջադեպ չի եղել, որի թիրախում քրիստոնյաները լինեին (անշուշտ, ես մեծ դեպքերի մասին եմ խոսում)` բացառությամբ այն դեպքի, երբ  քրիստոնյաներ առևանգվեցին, որի մասին գրեցին և տեղական, և արտասահմանյան լրատվամիջոցները: Սակայն նման դեպքերը չպետք է ընդհանրացնել և ասել, որ այսօր քրիստոնյաները վտանգված են:

– Ի՞նչ եք կարծում՝ Սիրիան որքա՞ն կարող է դիմակայել երկրում ստեղծված  լարված ռեժիմին:

– Հստակ կարող ենք ասել, թե երբ են սկսվում պատերազմները, բայց հստակ ասել, թե երբ դրանք կվերջանան` ոչ ոք չի կարող: Թե որքան կդիմակայի պետությունը, դա ես չեմ կարող ասել: Սիրիայի պարագայում մեկ բան է հստակ` այսօր Սիրիայի հարցի լուծումը Սիրիայի սահմաններում չէ, երկրի սահմաններից դուրս է, և այս հարցը միջազգային համաձայնությամբ կարելի է լուծել: Սիրիայում ստեղծված իրավիճակը միայն ներքին ազդակներով չի պայմանավորված, այն բավականին բազմակողմ է: Սիրիայի զարգացումներում նշանակություն ունեն տարածաշրջանային պետությունները՝ Թուրքիան, Իրանը, ինչպես նաև գերտերությունները և կառույցները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՌԴ-ն, Չինաստանը  և այլ երկրներ:

– Պարոն Քասարջյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ Իրանի ղեկավարությունը դադարել է սատարել  Բաշար Ալ-Ասադի ռեժիմին:

– Չեմ կարծում, թե այդպիսի բան կա: Իրանի պարագայում ուրիշ տարբերակ չկա: Իրանում անընդհատ հայտարարում են, որ իրենց քաղաքական գիծը համընկնում է  Սիրիայի ժողովրդի ընտրած քաղաքական գծին:

 – Այս իրավիճակում, կամ երբ Սիրիայում ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի, Սիրիան կարո՞ղ է տարածաշրջանում  կարևոր դերակատար համարվել:

 – Անշուշտ, եթե միջազգային նպատակը հասունանա` Սիրիայի հարցը լուծելու: Օրինակ` Լիբանանը. այնտեղ տարիներ շարունակվող խնդիրը լուծվեց միայն քաղաքական համաձայնությամբ: Քաղաքական համաձայնությունները շատ լուրջ խնդիրներ կարող են լուծել: Կարևորը նպատակ լինի` սիրիական հարցը լուծելու, որը ես մինչ այսօր չեմ տեսնում:

– Սիրիայում փոքրամասնությունները՝ քրդերը, հայերը, մշտապես պահպանել են իրենց քաղաքական չեզոքությունըՍակայն վերջին շրջանում  քրդերը Սիրիայի որոշ թաղամասերում  բախումների ժամանակ դուրս եկան ընդդիմադիր զինյալների դեմ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ նրանք անցան Ասադի ռեժիմի կողմը: Սա կարո՞ղ է փոխել իրավիճակը:

– Ես չեմ տեսել, թե քրդերն անցել են Ասադի կողմը: Սիրիայի թաղամասերից մեկում՝  Էշրեֆիեյում, ցույց տեղի ունեցավ: Քրդերն ընդդիմադիրներից պահանջեցին իրենց շրջանից դուրս գալ, ընդդիմադիրներն այդ ցույցին կրակով պատասխանեցին: Պարզապես քրդերն իրենց վտանգված զգալով` այդ քայլերին գնացին, բայց չեմ կարծում, թե դա նշանակում է, որ նրանք անցան Ասադի համակիրների շարքը: Քրդերն ասում են, որ ուզում են մնալ չեզոք և չեն ցանկանում որևէ մեկի կողմն անցնել:

– Մշտապես Սիրիայի հայ համայնքը հայտնի է եղել իր կազմակերպվածությամբ: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հայ համայնքը հաղթահարում Սիրիայում ստեղծված դժվարին իրավիճակը,   և տեսնո՞ւմ եք Սիրիայում հայ համայնքի ապագան

– Ես կհաստատեմ, որ սիրիական համայնքը ամենակազմակերպվածներից մեկն է, բայց  այդ կազմակերպված լինելը որևէ ձևով հնարավոր չէր ցուցադրել պատերազմական նման պայմաններում: Օրինակ՝ Հալեպում գործընթացները շատ արագ են զարգանում: Նման  ներքին պատերազմի պայմաններում ցանկացած կազմակերպված բան պետք է վտանգված լինի, աշխատի մեծ ծանրությամբ և դժվարությամբ, որը բնական է,  առավել ևս` նման նյութական պայմաններում: Սիրիահայ համայնքը շատ մեծ դժվարությունների մեջ է, մեծ կորուստներ է կրել: Հալեպը, որը սիրիահայերի մայրաքաղաքն է, որտեղ մարդիկ աշխատանք ունեին, արդեն մի քանի ամիս է` այդ գործատեղերը փակ են, և հնարավոր չէ աշխատել: Ուստի այսօր նյութական մեծ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են հայ համայնքի կազմակերպման գործին:

Այս պահին հայ համայնքի, ինչպես նաև Հալեպի այլ ժողովուրդների  ապագայի մասին, իհարկե, հնարավոր չէ լավ բան ասել, որովհետև այսօր քաղաքի պայմաններն են շատ վատ: Հետևաբար այս պայմաններում լավ ապագայի մասին խոսել հնարավոր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում