Լեհաստանի նախկին նախագահ և Նոբելյան խաղաղության մրցանակակիր
Լեխ Վալենսան Associated Press գործակալությանը հայտնել է, որ նախատեսում է հանդիպել նախագահ Օբամային՝ վերջինիս Վարշավա կատարելիք ացի ժամանակ և համոզել նրան ավելի ակտիվ դեր խաղալ որպես համաշխարհային առաջնորդ։
«Աշխարհը ապակազմակերպված է, իսկ գերտերությունը առաջատարի իր դերը չի կատարում։ Ես բարկացած եմ»,- հայտարարել է նա։ ԱՄՆ-ը պետք է ոգևորի մյուս երկրներին՝ կարծում է Վալենսան։ «Նահանգները պետք է կազմակերպի մեզ, պաշտպանի և ծրագրեր առաջարկի… Այդպիսի լիդերություն է պահանջվում»։
«Կամ դուք ուզում եք լինել գերտերություն և առաջնորդել մեզ, կամ այդ իշխանությունը փոխանցեք Լեհաստանին, և մենք կիմանանք ինչ անել դրա հետ»,- հայտարարել է քաղաքական գործիչը։









































