Tuesday, 14 07 2026
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան

Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանին արդեն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին

Հայրենիքում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո մինչ օրս այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում էլ մերժում ստացավ, սակայն այս անգամ գոնե մի տարբերությամբ: Դատական նիստին վերջապես ներկա գտնված գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը գոնե որոշ պարզաբանումներ տվեց դեռ 2 տարի առաջ սկսված և մինչ օրս չավարտվող նախաքննության ընթացքի հետ կապված: Դրանք իհարկե պարզաբանում անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դատախազի խոսքերը ոչնչով չտարբերվեցին մոտ 9 ամիս առաջ նույն դատարանում նրա կողմից ասված խոսքերից, բայց գոնե տեղեկանալը, որ կրկին ինչ-որ համալիր փորձաքննություն է նշանակված, ոչինչ չասելու համեմատ էլի ինչ-որ նորություն է:

Վերաքննիչ քրեական դատարանում սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը բողոքարկել էին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը և պահանջում էին գործարարին տուժող ճանաչել: Գործարարի ներկայացուցիչները արդեն երկրորդ անգամ են Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 1.5 տարի ինչ շարունակաբար ձգվում է Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը: 1.5 տարի տևող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել:

Թե ինչու է այսքան երկար տևած նախաքննությունը դեռ ձգձգվում և ձգձգվում, այսօր դատարանում դատախազից փորձում էին ճշտել սփյուռքահայ գործարարի փաստաբանները: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դրվագ առ դրվագ ներկայացնելով իրենց մոտ առկա բոլոր այն փաստերը, որոնցով ապացուցվում է, որ նախաքննություն այս գործով վաղուց արդեն իրականում չի ընթանում և հայտարարելով, որ գործը վերահսկող դատախազը շահագրգիռ անձ է և միտումնավոր ձգձգում է նախաքննությունը, բացարկ հայտնեց դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանին, ինչը չգիտես ինչու ընդունելի չէր հենց դատախազի համար: Դատախազը միայն անընդհատ կրկնում էր, որ նախաքննությունն իրականում ընթանում է, և պարզապես Խուդյանի փաստաբանները տեղյակ չեն դրա ընթացքին, քանի որ իրավունք էլ չունեն վկայի ներկայացուցչի կարգավիճակում նախաքննության վերաբերյալ տեղեկություն ստանալ: Դատախազի խոսքով` ինքը պարբերաբար ցուցումներ է ուղարկում քննիչ Տիգրան Հարությունյանին, որով նրան հանձնարարություններ է տալիս և ոչ թե դրանով նրա անգործությունը փաստում: Ինչպես ինքն է նշում, վերջին ցուցումը քննիչին ուղարկել է մոտ 15 օր առաջ: Իսկ այս պահին, նրա համոզմամբ, համալիր փորձաքննություն է նշանակված, որի եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն հնարավոր կլինի գործում կասկածյալ կամ մեղադրյալ ունենալ, կամ գուցե եղած հոդվածներին ևս մի քանիսը ավելացնել:

Հետաքրքիր է, որ դատախազը նախ դատարանում հայտարարեց, որ շենքից մի քանի միլիոն դոլարների դուրս գրման վերաբերյալ փաստաթղթերը ստորագրել է իրականում ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը` կեղծելով Խուդյանի ստորագրությունը, հայտարարեց, որ Եսայանն ինքն է դա ընդունել, և ըստ այդմ սփյուռքահայ գործարարին ոչ միայն Եսայանը, այլ նաև մի քանի անձինք խոշոր չափի վնասներ են պատճառել, մեկ էլ դատախազը դատավորի հարցին ի պատասխան ճշգրտեց, թե առայժմ չի կարող ասել, այս պարագայում Խուդյանը տուժող է, թե ոչ:

Թե ինչու է 1.5 տարվա նախաքննությունից հետո միայն այս տարվա հոկտեմբերի 18-ին համալիր փորձաքննություն նշանակվել, որից հետո միայն գործի ընթացքը պարզ կլինի, դատախազը հետևյալ կերպ հիմնավորեց. «Մենք ելակետային տվյալներ էինք հավաքում»:

Հետաքրքրիր է, որ 1.5 տարվա ընթացքում հավաքնված այդ ելակետային տվյալներում կա՞ն արդյոք այն հիմնական 12 անձանց հարցաքննությունները, որոնց անունով առանց իրենց իմացության միլիոնավոր դոլարներ են դուրս գրվել ընկերությունից, թե ոչ, դատախազը տեղյակ չէր: Իսկ թե ինչու Եսայանի խոստովանությունից հետո նրան այդպես էլ ոչ որպես կասկսածյալ են ներգրավել, ոչ որպես մեղադրյալ, կրկին հնչեց հետևյալ պարզունակ պատճառաբանությունը. «Մենք սպասում ենք փորձաքննության եզրակացությանը, դրանից հետո արդեն ամեն ինչ պարզ կդառնա»:

Նշենք, որ դատական նիստին այդպես էլ չէր ներկայացել ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը և ոչ մի անդամ ամբողջ քննչական խմբից, ըստ դատախազի` քննիչը հիվանդ է: Իսկ նախագահող դատավորի կողմից դատախազին ուղղված այն նկատառամանը` թե ամբողջ քննչական խումբը հիվա՞նդ է, դատախազը պատասխանեց. «Քննչական խմբի անդամները ամբողջ ինֆորմացիային չեն տիրապետում, իսկ Տիգրան Հարությունյանը ՙկաթիլայինի» տակ է»:

Ինչևէ դատավոր Չիչոյանը որքան էլ հետևողականորեն հարցաքննում էր դատախազին և անձամբ զարմանում, թե արդեն գրեթե երկու տարի տևած նախաքնննության ընթացքում ինչու այս կամ այն գործողությունները չեն կատարվել, ի վերջո, ինչպես բոլոր մնացած դատավորները, մերժեց ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ բողոքը:

Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` իրենք դատարանի այս որոշումն էլ կանխատեսում էին, քանի որ տուժող ճաճանչվելու դեպքում Խուդյանը կկարողանար բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները, իսկ դա ոչ մեկին ձենտու չէ: 15-օրյա ժամկետում գործարարը այս որոշումը կբողոքարկի ՀՀ վճռաբեկ դատարան:

Նշենք, որ դատավարությանը ներկա էր նաև ԱՄՆ դեսպանատան իրավաբան Դավիթ Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում