Monday, 20 07 2026
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է

Քաղաքական զոհասեղանին լուրջ խնդիր է դրված. Վարդան Այվազյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը մայիսի 22-ին ԱԺ նիստում Կառավարության ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելիս նշեց, որ ակնհայտ է մի բան` նախօրեին քննարկման նկատմամբ հետաքրքրություններն ավելի բուռն էին: Այվազյանի խոսքով` Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, ուստի բնականաբար ունի իր քաղաքական գնահատականն ԱԺ-ում:

«Ակնկալել, որ պետք է լինեն քաղաքական գնահատականներ, ես այստեղ որևէ տարակուսանք չեմ կարծում, բայց ինչքան ընդունելի է ձեր ասածը, այդքան և մեր ասածը պիտի ընդունելի լինի: Իրականում այն մարտահարավերները որ կան, Կառավարությունն իր տեսլականն ունի, թե ինչպիսի գործիքներով կիրականացնի դա, ամբողջ այդ գործընթացների ժամանակահատվածում մենք ականատես կլինենք: Ես երկու անգամ եմ Կառավարության գործունեության ծրագրի շրջանակներում ելույթ ունեցել` 2008-ին և մյուսը` 2014-ին, կարող եմ ասել` առաջին անգամ Կառավարությունն արձանագրում է կարևորագույն դրույթ, որ իր գերխնդիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին, մնացած ցանկացած այլ գործառույթ միայն իր քաղաքացու բարեկեցության ապահովման գործընթացն է, նախկինում չի եղել այսպիսի առանձնահատուկ նախանշում»,- ասաց նա:

Այվազյանի խոսքով` նախկին Կառավարությունների օրոք եղել է թե տնտեսական աճն էլ, պետբյուջեի կատարողականն էլ է շատ կարևոր: Պատգամավորը, սակայն, հորդորեց «մի քիչ անկեղծ խոսել» և երկրի վարչապետի բաց և ուղիղ խոսակցությունը փորձել վերածել քննարկման խնդրի:

Նա նշեց, որ Կառավարությունն ասում է` Փոքր և միջին բիզնեսը հարկատու չեն, սոցիալական խնդիր լուծող են, և իրենք պատրաստ են նրանց տալու հարկային արտոնություններ, տալու և հնարավորություն ստեղծելու, ապա նշեց, որ այս հարցն այլ խմբակցություններ ևս բարձրացնում էին:

«Խնդրում եմ, ստեղծեք այդ մեխանիզմները և եկեք միասին քննարկենք: Ցավոք, կան մարդիկ, որ միայն սևացնելու խնդիր ունեն: Կառավարությունը առաջարկում է, հիմա էդ ծրագրի տե՞րն ենք, թե՞ տերը չենք, թե՞ հիմա եկավ` ով ա շուտ առաջարկել: Երկար ժամանակ մենք խոսում էինք, ասում էինք` ԱԱՀ-ն սահմանից ուզում ենք հանել, Կառավարությունն ասում է` ես պատրաստ եմ գնալու, ոչ միայն պատրաստ է, արել է արդեն առաջին քայլը: Նոր ինձ հարցնում է, ասում է` 30 օրը շա՞տ է, թե՞ քիչ է. Է, հիմա ի՞նչ, «հեչ»-ն է լա՞վ, թե՞ 30 օրը»,- ասաց նա` նշելով, որ յուրաքանչյուրը բարձրանում է, ասում` քաղաքական կամք:

«է, հեսա քաղաքական կամքի դրսևորումը: Ասում ա` սկսենք մեզանից, վա՞տ է ասում: քաղաքական կամքը սա է»,- նշեց նա` նկատելով, թե նոր նշանակված կառավարությանը կարող են մեղադրել ցանկացած այլ բանի մեջ, բայց որևէ մեկը չի կարող մեղադրել, որ նրանք իրենց գործը չեն կարող կատարել, քանի որ նրանք պրոֆեսիոնալ են և իրականացնող են: Այվազյանի համոզմամբ` քաղաքական զոհասեղանին շատ լուրջ խնդիր է դրված, և Կառավարությունը դատապարտված է հաջողված լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում