Մի քանի պետություններ, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում տեղակայված, պատրաստ են ընդունելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին այն դեպքում, եթե նրանք համաձայնեն հեռանալ Սիրիայից: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամլո պատասխանատու Վիկտորյա Նուլանդը:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այդ կերպ նա մեկնաբանել էր Al-Arabiya հեռուստաալիքի հետ հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարաչպետ Դեվիդ Քեմերոնի խոսքերը, համաձայն որոնց՝ Լոնդոնը պատրաստ է մասնակցել Սիրիայից Ասադի առանց խոչընդոտ դուրս բերումն ապահովելուն:
Նուլանդը սկզբում հայտարարել էր, որ Քեմերոնը նաև հասկացնել է տվել, որ Մեծ Բրիտանիան, դրանից բացի, ցանկանում է Ասադին տեսնել արդարադատության մեջ ներգրավված:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի ունեցած տեղեկության համաձայն՝ «մի շարք երկրներ, առաջին հերթին տարածաշրջանում, առաջարկում են ընդունել Ասադին և նրա ընտանիքին, եթե նա որոշի լքել Սիրիան»:
Նուլանդը հրաժարվել է կոնկրետ երկրների անուններ ասել: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Ասադին ընդունելու վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել:
Պետդեպի պաշտոնական ներակայացուցիչը նշել է, որ Օբամայի վարչակազմի կարծիքով, Սիրիայի ներկայիս իշխանությունների պաշտոնատար անձինք, որոնք մարդու իրավունքների խախտումներ են իրականացրել, պետք է պատասխանատվություն կրեն:
«Թե ինչպե՞ս և ի՞նչ ձվով դա տեղի կունենա, պետք է սիրիացի ժողովուրդը որոշի»,- ասել է Նուլանդը:







































