Thursday, 16 05 2024
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել

Մեր տեսքը ձեզ դուր չի գալիս, դա ուրիշ հարց է. ԱԺ նախագահը՝ Արամ Մանուկյանին

Ազգային ժողովը մայիսի 20-ին քննարկում է Կառավարության ծրագիրը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում է, պատգամավորներին հնարավորություն տրվեց նրան հարցեր ուղղելու, հերթագրվածների թիվը տեսնելով՝ Աբրահամյանը կատակով նկատեց, թե նախկին վարչապետին այդքան հարցեր չէին տալիս: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ինչքան հարցեր տվել է Տիգրան Սարգսյանին, ավելի դժվարները Հովիկ Աբրահամյանին է տալու:

«Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեր Կառավարությունում չկա՞ն անդամներ, որ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Ականջալուր լինելու սկզբունքով՝ բոլորը շատ վատ են արտահայտվում Ձեր նշանակած կադրերի մասին, շատ վատ: Հատկապես նոր նշանակված որոշ կադրեր Ձե՞ր առաջարկով էին, որ Սերժ Սարգսյանը նշանակեց, թե՞ Սերժ Սարգսյանի առաջարկով էր, որոնց Դուք համաձայնություն եք տվել: Սա շատ կարևոր է, ընդ որում՝ երկու դեպքում էլ վտանգավոր է Ձեզ համար»,- ասաց նա:

Աբրահամյանը նախ նկատեց, թե ինքը վտանգավորության աստիճանը վաղուց է հաղթահարել, ապա նշեց, որ կոնկրետ չունի որևէ տեղեկատվություն, թե որևէ նախարար այսօր Կառավարության կազմում զբաղվում է ձեռնարկատիրությամբ: «Եթե նման մարդիկ կան, Կառավարությունից կհեռանան: Յուրաքանչյուր կադր էլ, որ նշանակենք, նույնիսկ Ձեզ, էլի մարդիկ կլինեին, որ կասեին՝ վատ կադր եք նշանակել: Մենք ձգտել ենք, որ կադրերը լինեն հնարավորինս պրոֆեսիոնալ: Իմ՝ Կառավարությունը ձևավորելուց հետո առաջին իսկ ելույթում ասել եմ՝ այն անդամը, որ չի լուծի իր առջև դրած խնդիրները կամ չի իրականացնի Կառավարության ծրագիրը, կհեռացվեն, ես այդ սկզբունքը պահելու եմ»,- ասաց նա:

Մանուկյանն արձագանքեց վարչապետի խոսքին: «Մենք էն գլխից ասել ենք, որ որևէ Կառավարության հետ մտադիր չենք պատասխանատվություն վերցնել: Մեր խնդիրն ուրիշի հետ է, անգամ՝ որոշ պաշտոններից վերահսկիչ ասացինք հանեն: Հենց էդ նույն ժողովուրդը Ձեզ գնահատական կտա նրա համար, որ էդ կադրերին պաշտպանում եք, որովհետև նրանց ճանաչում են, Ձեր իսկ կադրային նշանակումներով Դուք հերքեցիք Ձեր նախնական խոսոտումները»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե վարչապետը չգիտի՝ իր Կառավարությունում ովքեր ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, ապա մամուլը տպում է, մի քիչ հետևելու դեպքում՝ կարող է տեղեկանալ և չխախտել Սահմանադրությունը:

Աբրահամյանն էլ նշեց, թե մամուլին որ նայեն, չեն կարողանա աշխատել: «Էնքան տեղեկություններ են տարածում, որ չկողմնորոշվել չի լինում: Ես գնահատում եմ մարդու աշխատանքով, ես հասկանում եմ Ձեր մտահոգությունը, որ մենք ավելի լավ աշխատենք, որ հնարավորություն չլինի Կառավարությանը փնովելու, աշխատելու ենք նվիրված, կազմակերպված, քիչ սխալներ թույլ տալով, որ հաճույք չպատճառենք, որ Դուք քննադատեք մեզ»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղից արձագանքեց՝ դիմելով ՀԱԿ քարտուղարին. «Ինչ-որ մեր բախտը բերել է, որ դուք չեք ուզում աշխատել մեզ հետ, թե մեր, թե ժողովրդի»: Մանուկյանը խնդրեց մեկնաբանել ասածը, ինչից հետո Սահակյանը նշեց. «Դրա համար կարելի է ոչ ջրիկ հարցեր տալ: Մեր տեսքը ձեզ դուր չի գալիս, դա ուրիշ հարց է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում