Իթան և Ջոել Քոենները 1950-ականների Հոլիվուդի մասին պատմական կատակերգություն կնկարահանեն, որը կկոչվի «Ավե Սեզար», հայտնում է The Hollywood reporter-ը:
Ֆիլմը կպատմի Էդդի Մանիքսի մասին, որին հոլիվուդյան ստուդիաները վարձում են աստղերի համբավը պաշտպանելու համար: Նրա իրական նախատիպը մասնավոր խուզարկու Ֆրեդ Օտաշն է: Ոստիկանությունից հեռանալուց հետո նա սկսել է հետևել կինոաստղերին, գաղտնալսել նրանց հեռախոսազրույցները և հասցրել ստուդիաների ղեկավարներին: Նա պետք է հետևեր, որպեսզի աստղերի մասին վարկաբեկող նյութեր չհայտնվեին մամուլում:
Ով կլինի գլխավոր դերում և երբ կսկսվեն նկարահանումները՝ առայժմ հայտնի չէ:










































