Tuesday, 14 07 2026
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

Սևանի ավագ դպրոցի գերմաներենի ուսուցչուհու 2-րդ նամակը Աշոտյանին. «Մի՞թե այդ նամակը գերմաներեն եմ գրել, որ ոչ ոք չի ընկալում»

Ակամա հայտնվելով «Դպրոցական սկանդալի» կիզակետում և գրեթե երկու շաբաթ շարունակ դառնալով լրատվամիջոցների կողմից անխնա կերպով շահարկված ու պիտակավորված անուն, ինչի պատճառով իմ պատիվն ու մանկավարժի կոչումը վարկաբեկվեց Հայաստանով մեկ, դիտարկումներս ու եզրակացություններս արեցի՝ լրատվականների պատրաստած նյութերը դիտելուց հետո:

Փաստորեն, մեր երկրում կա մի նախարարություն, մի քաղաք, մի դպրոց, մի տնօրեն և ուսուցչական կոլեկտիվ, մի ծնողական ու աշակերտական հաշտ ու համերաշխ հանրություն, որտեղ բոլորը բոլորից գոհ են, որտեղ խնդիրներն իսպառ բացակայում են, տիրում է սիրո ու համերաշխության, ի բարօրություն կրթության և բարոյականության իդեալական մթնոլորտ: Եվ այս շրջանակի մեջ իմ՝ գերմաներեն լեզվի ուսուցչուհուս, բարձրացրած ու ահազանգած լրջագույն մասնագիտական և մանկավարժական խնդիրները ընդամենը «երկու վիճող կանանց» միջադե՞պ է (այսկերպ է որակել եղելությունը կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝ 1in.am-ի տեսանյութում):

Մի՞թե այդ նամակը գերմաներեն եմ գրել, որ ոչ ոք չի ընկալում ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ Ձե՞զ էլ կարողացան շեղել բուն խնդիրներից, պարոն նախարար, հրամցնելով ինչ-որ «էրոտիկ սկանդալի» անհեթեթ վարկած: Ինչպես տեսանյութում տեսաք, երեխաներն իրենք էլ վերջապես խոստովանեցին, որ բոլորին տհաճ թվացած տեսանյութը ուսուցչուհին կասեցրել է: Հարց է ծագում՝ էլ ինչի՞դեմ են բողոքել աշակերտները՝ այն էլ դեպքից երեք շաբաթ անց:

Պարզ է, որ դեռահասներին ուղղորդել է տնօրենը, ինձ զրպարտելու ճանապարհով՝ հանրության ուշադրությունը շեղելով բաց նամակում թվարկած տնօրինության բոլոր ապօրինություններից: Ու եթե, ինչպես տեսանյութում է հնչում, ես տնօրեն դառնալու հավակնություն ունեմ, ապա ինչպե՞ս կբացատրեք՝ ինչո՞ւ չէի դրել թեկնածությունս բոլորովին վերջերս տեղի ունեցած ընտրություններին, այն դեպքում, երբ հաջորդ ընտրություններին արդեն թոշակի անցած կլինեմ, որտե՞ղ է տրամաբանությունը: Միահամուռ հալածանքներն էլ սպասելի էին, դրանք նույնպես մեկ անգամ ևս հաստատում են բաց նամակումս ասվածի պարզ ճշմարտությունները: Որոնք, չգիտես ինչու, համառորեն անտեսվում են և չեն քննվում:

Այնպիսի տպավորություն ունեմ, որ, բաց նամակիս բովանդակությանը ոչ ոք ծանոթ չէ, իսկ նամակի աղմուկի հետքերով նախարարությունից ժամանած աշխատակիցները, ովքեր ինձ հորդորել էին երկրորդ նամակ գրել նախարարին ՝ դեպքերի օրինակներով թվարկելով դպրոցում տեղի ունեցող ապօրինություններն ու օրինախախտումները, չեն էլ փոխանցել այն Ձեզ, պարոն նախարար: Եթե դեռ տեսչական ստուգումները չավարտված տվել եք նման «գնահատական» (երկու կնոջ վեճ է), ապա կարո՞ղ է Ձեր ուղարկած հանձնաժողովն այլ տեսակետ հայտնել: Պարոն նախարար, ձեզանից ակնկալում եմ հարցի միմիայն մասնագիտական և խորքային զննում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում