Saturday, 25 07 2026
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի նախագահները այսօր կհանդիպեն Մոսկվայում

Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը, որը կկրի ոչ պաշտոնական բնույթ: Կողմերը երկկողմ հարաբերությունների զարգացումից բացի՝ կանդրադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակին: Ծրագրված են Վլադիմիր Պուտինի երկկողմ բանակցությունները մի քանի պետությունների ղեկավարների հետ՝ հայտնում է RIA Novosti-ն:

Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտության պայմաններում հարևան երկրներում անվտանգության հարցերն առաջին պլան են մղվում: Մոսկվայի հանդիպման մասնակից առաջնորդների երկրները մտնում են ՀԱՊԿ կազմի մեջ:

«Խնդիրները, որոնք կանգնած են հետխորհրդային տարածքի որոշ հանրապետությունների առջև, չափազանց ակտուալ են, այսպես կոչված, ուկրաինական նախագծի շուրջ ՆԱՏՕ-ի ակտիվացման ֆոնին: Արդեն դիտարկվում են Ուկրաինայի փլուզման հեռանկարը, դրա որոշ հատվածներում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների ստեղծումն ու ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայումը, ինչն այժմ ուղիղ, անմիջական սպառնալիք է ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում կապված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ազգային անվտանգությանը»,- ասել է Մուխինն ու չի բացառել, որ անվտանգության այդ հարցերը կքննարկվեն հանդիպման ընթացքում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դիտարկում են Արևելյան Եվրոպայում զորակազմերի մշտական տեղակայման հնարավորությունը:

Մուխինը ենթադրել է, որ զրույց կարող է ընթանալ ԱՊՀ երկրների տրիբունալի ստեղծման մասին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման շրջանում ուկրաինական և վրացական ղեկավարությունների գործողությունները գնահատելու համար:

Նրա խոսքով՝ այդ ամենից բացի, կքննարկվեն նաև Մաքսային միության շրջանակում առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում