Saturday, 25 07 2026
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

Վոլինկինն «առաջարկում» է, որ մեր ձեռքով սպանենք Հայաստանի ապագան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Ноев Ковчег հայկական ռուսալեզու պարբերականի հետ զրույցում հանդես է եկել հայտարարությամբ, թե՝ հարկավոր է «չեզոքացնել» Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով դեսպանի հայտարարությանը՝ նշեց, որ վերջին շրջանում սա երկրորդ դեպքն է, երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակնհայտորեն խառնվում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ավելին՝ տալիս է գնահատականներ, որոնք հակասում են Հայաստանի Սահմանադրության առանցքային դրույթներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:

«Այս կտրվածքով պարոն դեսպանն, իհարկե, իրավունք ունի իր ինքնուրույն կարծիքն ունենալու հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակի, բովանդակության և զարգացումների առթիվ հնչող քննադատությունների կապակցությամբ, բայց պարոն դեսպանը թերևս սխալվում է, եթե կարծում է, որ ամեն քննադատություն նշանակում է դեմ լինել այդ հարաբերություններին: Հայաստանի Հանրապետությունում շատերը համաձայն չեն այն քաղաքականության հետ, որն, օրինակ, իրականացնում է Ռուսաստանը՝ Հայաստանի, ԼՂ-ի և այլ հարցերի կապակցությամբ, բայց դա ամենևին հակառուսականություն չէ, ամենևին թշնամական վերաբերմունք չէ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին:

Մտահոգիչ է, որ դեսպանը գրեթե ակնարկում է Հայաստանում ժողովրդավարությունը խլացնելու, լռեցնելու մասին, մի քայլ, որ, ցավոք, Ռուսաստանն արել է՝ ՀԿ-ների մասին օրենքում կատարելով փոփոխություններ և ըստ էության լրտես, «ագենտ», «շպիոն» որակելով բոլոր ազատամիտ, Արևմուտքի այս կամ այն, կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անհատներին»,- ասաց նա` նկատելով, որ թերևս սա ոչ միայն անցանկալի է Ռուսաստանի համար, քանի որ նա Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և բնականաբար՝ չի կարող նման մոտեցումը չմտահոգել Հայաստանին, այլև փաստացի ակնարկում է, որ Հայաստանն ինքը ևս պետք է անցում կատարի այդ դրույթներին և արգելի այն իրավապաշտպան ՀԿ-ների գործունեությունը, որոնք դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում միջազգային կազմակերպությունների հետ:

Սաֆարյանը նշեց, որ ուղղակի պատահականություն չի համարում այն, որ այս օրերին նույնպիսի կացնային գործողությունների է անցել նաև մեր հարևան Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիևը, և ենթադրելի է, որ նույն պետական դավաճանության, շպիոնաժի և այլ անհեթեթ մեղադրանքներով իրավապաշտպաններին, ընդդիմախոսներին լռեցնելու, բանտարկելու նրա գործելաոճը ուղղակիորեն հաճելի է Ռուսաստանին: Հետևաբար տեսանելի է դառնում, որ Ռուսաստանի դեսպանի, այսպես ասած, «հայտարարությունն» ամենևին կարծիք չէ, այլ թերևս ցուցում, որն արդեն գործողության մեջ է դրված հետխորհրդային տարածքում: Սաֆարյանի խոսքով՝ առաջինն այն իրագործվել է Ռուսաստանում, իսկ նույնն այսօր արդեն բիրտ գործողությունների տեսքով պրակտիկա է դարձել նաև Ադրբեջանում:

«Հայաստանի իշխանությունները պետք է խելամիտ գտնվեն ոչ միայն այս հայտարարությանն արձագանքելու, այլև տուրք չտալու համար, որովհետև սեփական ընդդիմախոսին լռեցնելը, անշուշտ, կարող է շատ գայթակղիչ լինել, բայց դրանից հաստատ որևէ իշխող ռեժիմ չի շահել և չի շահելու մոտ ապագայում: Սա մի աշխարհ է, որտեղ բռնապետները կարող են ունենալ մեկ օրվա կամ մեկ տարվա հաջողություն, բայց երկարատև հաջողություն ունենալ չեն կարող: Կարծում եմ՝ այնքան խոհեմ պիտի լինեն, որ հասկանան՝ Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը շատ ավելի թանկ է, և տուրք չտան դրան: Մտահոգիչ կլինի, եթե Հայաստանում, այդ թվում՝ ԱԺ-ում, գտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ռուսական այս տխուր փորձը ներդնել Հայաստանում և օրենսդրորեն արգելել ՀԿ-ների բնականոն զարգացումը, որոնք այսօր Հայաստանի և հայաստանցու հպարտությունն են»,- ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդի համար, թերևս, հենց հույս են այդ շարժումները, որոնք խնդիրներ են լուծում:

Սաֆարյանի համոզմամբ՝ Հայաստանի հասարակությունը պետք է միահամուռ ո՛չ ասի և գնահատական տա նման դրսևորումներին: Դեսպանը փորձում է հակաժողովրդավարական այս քայլերը քողարկել հայ-ռուսական բարեկամության տրաֆարետի ներքո, բայց դրանք ամենևին միայն այդ բարեկամության մասին չեն: Ըստ Սաֆարյանի՝ դրանք Հայաստանի ժողովրդավարության մասին են, ուստի եթե տուրք տանք այդ ցուցումներին, մեր իսկ ձեռքով կսպանենք Հայաստանի ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում