Saturday, 11 07 2026
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա

Հաճախորդը պետք է զգա, որ գտել է իր բանկը

Հարցազրույց «Ամերիաբանկի» «Սայաթ Նովա» մասնաճյուղի  կառավարիչ Աննա Վարդանյանի հետ

Մեկ տարի առաջ բացվեց Ամերիաբանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը: Որքանո՞վ այն արդարացրեց սպասումները:

– «Սայաթ-Նովա» մասնաճյուղը բացվեց 2013 թվականի փետրվարի վերջերին, հատկապես «Կենտրոն» մասնաճյուղի փակումից  հետո ակնհայտ էր, որ  անհրաժեշտություն կա բացի «Մոսկովյան», «Կասկադ» մասնաճյուղերից, ևս մեկ մասնաճյուղ ունենալ քաղաքի կենտրոնական տարածքում, քանի որ  մեծ է բանկի գործող հաճախորդների հոսքը և դրանով կնպաստեինք սպասարկման որակի բարձրացմանը, միաժամանակ հնարավորություն կստեղծվեր նոր հաճախորդների ներգրավման համար: Մեզ հաջողվեց մեկ տարվա ընթացքում մի շարք ցուցանիշների գծով գերակատարել առաջադրված պլանները, մասնավորապես` 35%-ով գերակատարվել է ներգրաված ավանդների պլանը, 22%-ով` ներգրաված հաճախորդների գծով պլանը, 8%-ով թողարկված քարտերի և 117%-ով վարկային քարտերի պլանը:

Մասնաճյուղի բացումն ազդարարվեց հատուկ արշավով: Որքանո՞վ այն արդյունավետ եղավ:

– Այո՛, մասնաճյուղի բացման  կապակցությամբ մենք արշավ հայտարարեցինք, որի շրջանակներում  Բանկի նոր հաճախորդներին  հնարավորություն ընձեռվեց անվճար կամ զեղչերով օգտվել մի շարք ծառայություններից: Արշավը բավականին արդյունավետ  եղավ, այն գրավեց նոր հաճախորդների ուշադրությունը և հնարավորություն ընձեռեց գալ Բանկ և ծանոթանալ մասնաճյուղի շատ հարմարավետ պայմաններին, բազմաբնույթ ծառայություններին, սպասարկման որակին  և կորպորատիվ մշակույթին: Այն օգնեց, որ մասնաճյուղը դառնա ճանաչելի և արագ դիրքավորվի նոր տարածքում:

-Կա՞ որևէ առանձնահատկություն, որով մասնաճյուղը տարբերվում է Ամերիաբանկի մասնաճյուղերից, և ընդհանրապես կենտրոնական այս տարածքում, որտեղ գործում են մի շարք բանկեր,  ի՞նչ մրցակցային առավելություններ ունի մասնաճյուղը:

– Նախ, կցանկանաի նշել,  որ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, դա կլինի Երևանում, Քաջարանում, թե Ստեփանակերտում, թե՛ դիզայնի, թե՛ սպասարկման մակարդակով նույնն է, բայց յուրաքանչյուր նոր մասնաճյուղ բացելիս փորձում ենք մի նոր առավելություն ապահովել, որը չունեն նախորդները: «Սայաթ Նովայի» դեպքում անհատական պահատուփերի մեծ ու շատ հարմարավետ սրահն էր: Իսկ օրինակ «Երևան Մոլ» առևտրային կերնտրոնում տեղակայված նորաբաց «Արշակունյաց» մասնաճյուղն ապահովում է այլ առավելություններ`աշխատում է շաբաթվա 7 օրը, ժամը 10:00-22:00, գործում է Express banking ծառայությունը, որի համար տեղադրված են ինքնասպասարկման սարքավորումներ:

Ի սկզբանե մեր մասնաճյուղի առջև խնդիր էր դրված խրախուսել անհատական պահատուփերի օգտագործումը:   Մասնաճյուղում ունենք շուրջ 300 պահատուփ` տարբեր չափերի` փոքր, միջին, մեծ և շատ մեծ: Ներկայումս պահատուփերի զգալի մասը զբաղեցված է, և արդեն նախատեսում ենք ավելացնել պահատուփերի քանակը` հաշվի առնելով դրանց նկատմամբ հանրության մեծ պահանջարկը: Նշեմ նաև, որ արձակուրդների ակտիվ շրջանում մենք հանդես եկանք պահատուփերի հատուկ արշավով` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին օգտվելու արտոնյալ պայմաններից:

Ինչ վերաբերվում է մեր մրցակցային առավելությանը` ապա կարծում եմ դա այն նորարարական առաջարկություններն են, որոնցով մենք պարբերաբար հանդես ենք գալիս, այն նոր մոտեցումը հաճախորդին, որը բոլորովին նոր խոսք է հայաստանյան բանկային համակարգում: Մենք թե՛ ավանդների ներգրավման և թե՛ վարկերի տրամադրման ժամանակ հրաժարվել ենք պատրաստի տարբերակներ առաջարկելուց, մենք հաճախորդին տալիս ենք ազատ ընտրելու հնարավորություն, այսինքն` ինքն է ձևավորում, կառուցում իր ավանդը, իր վարկը` հենց իր համար նախընտրելի պայմաններով, հաճախորդն ազատ է իր կարիքներին համապատասխան ընտրություն կատարելու մեջ և բանկին առաջադրելու իր համար հարմար պայմանները:

-Ովքե՞ր են մասնաճյուղի հիմնական հաճախորդները:

-Ինչպես բանկի մյուս բոլոր մասնաճյուղերը, «Սայաթ-Նովա»   մասնաճյուղն իրականացնում է  ունիվերսալ սպասարկում, ուստի չկա որևէ սահմանափակում, մեր հաճախորդը կարող են լինել բոլոր նրանք, ովքեր վստահում են մեզ, հավատում են մեզ և սիրում են լինել ազատ իրենց գործողություններում և ցանկանում են քայլել ժամանակակից զարգացումներին համաքայլ:  Ընդ որում, մեր հաճախորդները կարող են սպասարկվել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում, անկախ նրանից, թե որտեղ են բացել իրենց հաշիվները:

-Ձեր կարծիքով բանկերի համար կարևո՞ր է շատ մասնաճյուղեր ունենալը:

-Մենք գտնում ենք, որ շեշտը պետք է դնել ոչ թե մասնաճյուղերի թվաքանակի ավելացման վրա, այլ հաճախորդների համար սպասարկման առավել հարմարավետ և  արագ պայմաններ ապահովելու վրա` օգտագործելով ժամանակակից առաջադեմ տեխնոլոգիական հնարավորությունները: Դրա համար ավելի շատ փորձում ենք զարգացնել հեռակառավարման համակարգերը, որոնք թույլ կտան հաճախորդին սպասարկվել ցանկացած օր, ցանկացած ժամի, ցանկացած վայրում: Այդ ուղղությամբ մեր կողմից մշտական աշխատանքներ են տարվում, կատարվում են ծանրակշիռ ներդրումներ: Արդեն  24/7 ռեժիմով գործում է Ամերիայի կոնտակտ կենտրոնը, որը հնարավորություն է տալիս հասանելի լինել հաճախորդին ցանկացած օր, ցանկացած ժամի, իսկ սա արդեն լուրջ քայլ է Հայաստանում սպասարկման մեջ նոր խոսք ասելու համար:  Հաճախորդները` կախված իրենց նախասիրություններից և հարմարավետությունից, կկարողան ընտրել սպասարկամ կամ խորհրդատվության ստացման իրենց համար առավել արդյունավետ տարբերակը:

– Կա՞ն հաշվարարկներ, թե կոնկրետ Ձեր մասնաճյուղը որքան է ավելացրել բանկի հաճախորդների թվաքանակը:

– Մոտավորապես 3000 նոր հաճախորդ է ավելացել, բայց բնականաբար մենք սպասարկում ենք նաև  Բանկի գործող  հաճախորդներին ևս, ինչպես նաև ոչ հաշվետեր հաճախորդներին:

-Գործունեության ո՞ր ուղղություններն են Բանկի համար առաջնային ընթացիկ տարում:

-Որպես ունիվերսալ բանկ` մեր ուշադրության կենտրոնում են բոլոր ուղղությունները, սակայն դրանք պահանջում են տարբեր մոտեցումներ և տարբեր ներդրումներ: Կարևորելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը`  ՓՄՁ վարկավորման նոր և ճկուն հնարավորությունների ապահովումը դառնում է առանձնակի կարևոր: Մեզ համար առաջնային է նաև անկանխիկ գործարքների խթանումը` նոր և ժամանակակից հնարավորությունների ապահովման շնորհիվ, ինչպես նաև բոլոր ծառայությունների ուղղությամբ սպասարկման որակի շարունակական բարելավումը:

Սակայն ցանկանում եմ ընդգծել ամենաառաջնայինը, որ մշտապես աշխատելու ենք այն ուղղությամբ, որ  հաճախորդը, որը վստահել է բանկին, զգա, որ իր սպասելիքներն արդարացվել են, որպեսզի մեր համագործակցությունը լինի շարունակական, և հաճախորդը զգա, որ գտել է իր բանկը, գտել է իր հուսալի ֆինանսական գործընկերոջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում