Saturday, 25 07 2026
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Շվեդիայում ՀՀ դեսպանը այցելել է Ուփսալա

Մայիսի 5-6-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը այցելել է Ուփսալա քաղաք, ուր մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել։

Մայիսի 5-ին տեղի է ունեցել դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ուփսալայի քաղաքային խորհրդի նախագահ Լարշ Բեքլյունդի հետ։ Քննարկվել են Ուփսալայի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել Ուփսալայի զարգացման ծրագրերի փորձը Հայաստանում տեղայնացնելու, մշակութային, գործարար և զբոսաշրջային կապեր զարգացնելու, հայ համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին հնարավորինս աջակցելու վերաբերյալ։

Մայիսի 6-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպել է Ուփսալայի համալսարանի ռեկտոր Էվա Օկեսսոնին։ Զրուցակիցները քննարկել են Ուփսալայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու երկրներում համալսարանների ունեցած առաջատար դիրքերը և ընդհանրությունները։ Մտքեր են փոխանակվել ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի փոխանակումների, նաև հայ ուսանողների կողմից Ուփսալայի համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ։

Մայիսի 5-ի երեկոյան դեսպան Ապիտոնյանը Ուփսալայի «Հայ տուն» ակումբում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-շվեդական հարաբերությունների համատեքստում` Շվեդիայի հայ համայնքի հետ գործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում