Սլավյանսկում հատուկ գործողության ժամանակ զոհվել են ուկրաինական բանակի 4 զինծառայողներ և ավելի քան 30 անջատողականներ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:
Ներկայում ուժայինների շարքում կա 20 վիրավոր, անջատողականների շրջանում՝ տասնյակ վիրավորներ՝ Facebook-ի իր էջում գրել է Ավակովը:
Պատասխանելով հարցին՝ ձերբակալվածների կամ սպանվածների թվում ռուսներ կամ Ղրիմի բնակիչներ կա՞ն, Ավակովն ասել է, որ նրանց թվում կան շատ ղրիմցիներ, նաև՝ ռուսներ և չեչեններ:
Ավելի վաղ հայտնում էին, որ անջատողականները ստիպված նահանջել են, երբ ուկրաինացի ուժայինները վերահսկողության տակ էին վերցրել տեղի հեռուստաաշտարակը:
Նախօրեին Սլավյանսկում խոշոր տրամաչափի գնդացրով խփվել էր ռազմական ուղղաթիռ: Այն ընկել էր գետը, օդաչուները ողջ էին մնացել: Դա վերջին օրերին անջատողականների խփած արդեն երրորդ ուղղաթիռն է:








































