Իրանն անհանգստացած է Ուկրաինայում բռնության սրմամբ և հակամարտող կողմերին կոչ է անում բոլոր հարցերի կարգավորման խաղաղ ուղի գտնել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆխամը՝ փոխանցում է PressTV-ն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում բախումների շարունակությունը միայն կխորացնի իրավիճակը:
«Այդ հակամարտությունը հակասում է ուկրաինացի ժողովրդի և երկրի ազգային շահերին»,- ասել է նա:
Աֆխամը նաև հավելել է, որ Իրանը ցանկանում է, որպեսզի ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:







































