Saturday, 25 07 2026
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Պուտինն ու նրա հայաստանցի հոգեզավակները

Երևանում պետք է տեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը: Այդպես են որոշել ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Երևանի ավագանիում:

Անաստաս Միկոյանն այն մարդն է, որը ստալինյան ռեպրեսիաների տարիներին բառի բուն իմաստով խրախուսել է Հայաստանում «հակասովետական» տարրերի գնդակահարումը: Սովետական պրոպագանդան, իհարկե, այդ մասին լռել է, փոխարենը Անաստաս Միկոյանից կերտել է «մեծ հայերից» մեկի կերպարը, ինչպես որ Ստալինից էին կերտել: Ստալինի կերպարը հետագայում բացահայտվեց, պարզվեց, որ նա եղել է սովորական մարդակեր: Սակայն այսօր նաև տեղի է ունենում Ստալինի «ռեաբիլիտացիա», ու Հայաստանում էլ տեղադրվում է նրա «մարդակերիկներից» մեկի արձանը, այսպես ասած՝ տեղական նշանակության «մարդակերիկների» որոշմամբ:

Իհարկե, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք Երևանի ավագանիում քվեարկում են նման մարդու արձանը տեղադրելու որոշման օգտին, ստալինյան ռեպրեսիաների բնույթին չեն հասել, նրանք հազարավոր մարդկանց չեն ոչնչացրել, ընդամենը 10-ին՝ Երևանում, 2008 թվականի մարտի 1-ին, սակայն մյուս կողմից՝ նրանք ոչնչացրել են մարդկանց բարոյապես, այսինքն՝ Հայաստանում համատեղ իշխանության պայմաններում զրկել են նրանց ունեցվածքից, զրկել են ազատություններից, իշխանություն ձևավորելու հնարավորություններից:

Եվ այս իմաստով մարդու ազատությունը խլողները, հասարակության ունեցվածքի հաշվին միլիոնատեր և միլիարդատեր դարձողներն էլ «մարդակերիկներ» են: Եվ զարմանալի չէ, որ նման իշխանությունները «ռեաբիլիտացնելու» էին նման մադկանց, ոչ թե հասարակությանը առաջադեմ արժեքներ ու գաղափարներ էին հաղորդելու: Առավել ևս, որ «ռեաբիլիտացիայի» ճանապարհին է նրանց բոլորի հոգևոր հայր Պուտինը, որը ուղղակիորեն գործի է անցել և վերականգնում է Խորհրդային Միությունը:

Եթե Պուտինն այդ գործին է, ապա Տարոն Մարգարյանը և ընկերները չեն կարող այլ գործի լինել, քանի որ Պուտինը նրանց ընդամենը մի քանի րոպեում գործազուրկ կդարձնի: Այդ իսկ պատճառով Տարոն Մարգարյանը՝ իր մակարդակում, նրա կուսակցական ղեկավար Սերժ Սարգսյանը՝ իր մակարդակում, նրանց կուսակցական ջոջերն ու խոսնակները՝ ամեն մեկն իրենց մակարդակում, Հայաստանում ակտիվորեն վերականգնում են Խորհրդային Միությունը: Եվ նույնիսկ շատ դժվար է ասել, թե ով է ավելի արագ ու արդյունավետ՝ նրա՞նք, թե՞ «հոգեւոր հայր» Պուտինը:

Տոտալ կերպով հասարակությանը քարոզվում է կարոտ խորհրդային անցյալի հանդեպ, միևնույն ժամանակ տոտալ կերպով ստեղծվում են կյանքի այնպիսի պայմաններ, որ հասարակության համար խորհրդային կյանքը ուղղակի դրախտ թվա, այսինքն՝ կարոտի քարոզչությունն ըստ էության շատ արդյունավետ հող ունենա:

Եվ պետք է նկատել, որ այս կոմբինացիան ստացվում է, և հասարակության լյումպեն զանգվածը, որը, դժբախտաբար, ինչպես որ շատ էր անկախության առաջին տարիներին, նույնպես շատ մնաց և ավելի շատացավ հետագայում՝ քաղաքացիական հասարակության, քաղաքացիների ձևավորման փոխարեն, կուլ է տալիս այսօր խորհրդային կարոտի այդ քարոզը: Իսկ այս ամենից հետո կգա արդեն ռեպրեսիաները ռեաբիլիտացնելու ժամանակը, սակայն արդեն ոչ թե արձանների, այլ իրական տեսքով:

1922413_700518816637588_7155335424492806816_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում