«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր կաբինետի ձևավորումից հետո կսկսվի մարզպետների փոփոխությունը: Այդ հարցն արդեն ակտիվորեն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Բացառված չէ, որ նոր մարզպետների շարքում ևս ի հայտ գան ուշագրավ կերպարներ։
Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Մեր տեղեկություններով, վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի` փոզմիշ չլինելու համար։
Լուրեր կան, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փորձում է նշանակվել Կոտայքի մարզպետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































