Ամերիկացի լուսանկարիչ Մայք Լերմորը ստեղծել է ֆոտոշարք՝ Faceboard Project անվանումով, որտեղ ցուցադրել է մարդկային զգացմունքների ամբողջ գունապնակը: Ամեն պատկեր բաղկացած է 16 առանձին կադրից, որի կենտրոնում պատկերված է մոդելի դեմքը, հայտնում է adme.ru-ն:
Լուսանկարչի ուշադրությունը կենտրոնացած է դիմախաղի վրա: Այդ պատճառով նա որոշել է հրաժարվել հագուստից, այն ամենից, ինչ կարող է մարդկանց խանգարել վայելելու մարդկային մաքուր զգացմունքները մաքուր ձևով:











































