Monday, 20 07 2026
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

«Հայ որբերի գորգը հանրային ցուցադրման կդրվի այս տարվա աշնանը». ԱՄՆ-ի Սպիտակ տուն

«ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր համաձայնությունն է տվել արդեն այս տարվա աշնանը հանրային ցուցադրման դնել Հայ որբերի գորգը՝ այս մասին տեղեկացնելով կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Սենատոր Էդ Մարքիին», հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Այս մասին հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Վերջինիս հաղորդագրության մեջ ասված է նաև, որ ԱՄՆ-ի Սպիտակ տան այս հայտարարությունը ողջունել են կոնգրեսականներ Շիֆն ու Մարքին:

«ԱՄՆ-ի վարչակազմի առջև այս խնդիրը բարձրացնելու ժամանակից ես ջանասիրաբար աշխատանք եմ տարել Սպիտակ տան հետ՝ գտնելու համար Ղազիրի գորգը զգայուն և պատշաճ եղանակով ցուցադրելու համար ճանապարհ»՝ վկայակոչելով կոնգրեսական Շիֆին՝ ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

«Այսօր ես գոհունակությամբ հայտնում եմ, որ մեկնարկել են Հայ որբերի գորգն արդեն այս տարվա աշնանը ցուցադրության դնելու պլանավորման աշխատանքները: ԱՄՆ-ի Սպիտակ տան հետ համատեղ մենք պայմանավորվել ենք, որ ցուցադրումը կանցկացվի հասարակության համար բաց վայրում, և ես գնահատում եմ նյութական մշակութային մեծ արժեք ունեցող այս նմուշը բոլորին ցուցադրելու համար տրամադրելու իրենց պատրաստակամությունը», – նշել է կոնգրեսական Շիֆը:

Ամերիկայի հայկական համագումարն հաղորդագրության մեջ իր հերթին հիշեցրել է, որ  ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Էնթոնի Բլինքենի կողմից Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Բրեդ Շերմանին անցյալ տարի հասցեագրված նամակում նշված է եղել, որ «ԱՄՆ-ի Սպիտակ տան հավաքածուի մաս կազմող իրերը տրամադրվում են միմիայն ամբողջապես մշակված ցուցահանդեսներում ներառված լինելու նպատակով, այլ ոչ թե մեկօրյա մասնավոր միջոցառումների համար»:

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Լաուրա Լուկաս Մագնուսոնին անցյալ տարվա նոյեմբերին Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքի մոտալուտ շնորհանդեսի ընթացքում «Հայ որբերի գորգը» «Սմիթսոնիան» թանգարանում  ցուցադրելու խնդրի վերաբերյալ հարց էր ուղղվել այն մասին, թե ինչու էր Սպիտակ տունը որոշել չտրամադրել գորգը ցուցադրության:

Մագնուսոնի պատասխանը նման էր ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Էնթոնի Բլինքենի կողմից կոնգրեսական Շերմանին հասցեագրված նամակում տրված պատասխանին: Բացի այդ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին տված պատասխանում ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարը նշել էր, որ «գրքի շնորհանդեսի մասնավոր միջոցառման ընթացքում գորգի ընդամենը կես օրով ցուցադրումը կդառնար ԱՄՆ-ի պետական գույքի ոչ պատշաճ օգտագործում, կպահանջեր ԱՄՆ-ի Սպիտակ տնից դիմել հանրային սահմանափակ ցուցադրման նպատակով փոխադրման հետ կապված ռիսկի և չի համարվում գորգի պատմական նշանակությանը համապատասխանող»:

«Ցավոք, գորգը պահեստավորված է և մենք չեն կարող տրամադրել այն նկարահանման համար», – եղել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարի պատասխանը «Ամերիկայի Ձայն»-ի դիմումին:

 

Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում