Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

2007-ի փաստարկի ճակատագիրը

Հայաստանում նոր ձևավորված կամ դեռ ձևավորվող կառավարությունը, ըստ էության, մոտ կիսով չափ վերադարձել է 2007 թվական, և հատկապես՝ տնտեսական բլոկի մասով, որտեղ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Կարեն Ճշմարիտյանը:

2007-ն այս դեպքում հատկանշական հանգամանք է: Խնդիրն այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն ուղղված քննադատություններում «հրաշալի քառյակը» միասին կամ քառյակի որոշ կուսակցություններ, մասնավորաբար՝ առաջատար ԲՀԿ-ն, հաճախակի էր հիշատակում հենց մինչև 2007 թվականը վարված տնտեսական քաղաքականությունը, մինչև 2007 թվականը եղած տնտեսական իրավիճակը, արդյունքները: Այդ մասին էր ակնարկում նաև Ռոբերտ Քոչարյանը և՛ Տիգրան Սարգսյանի հետ հեռակա հայտնի պոլեմիկայի ընթացքում, և՛ այլ հայտարարություններով: Եվ ահա, կառավարությունը, ըստ էության, կիսով չափ առնվազն վերադառնում է 2007 թվական, մասնավորապես նաև տնտեսական բլոկի մասով, ներառյալ նաև վարչապետի պաշտոնը:

Այսպիսով, ըստ էության ստացվում է, որ նախորդ կառավարության դեմ հակափաստարկներն այս իրավիճակում պետք է վերածվեն նոր կառավարության արդյունքների: Եթե վերածվեն արդյունքների, ապա կստացվի, որ նախորդ կառավարությանն իսկապես իրավացիորեն էին քննադատում հենց հատկապես 2007-ի հիշատակումով: Որ նախորդ կառավարությանը քննադատություններն իրավացի էին, որ սոցիալ-տնտեսական վիճակն ուղղակի աղետալի էր. այստեղ ոչ մի հարց չկա քննարկելու: Քննարկելին 2007-ի և դրանից առաջ վիճակի հիշատակումն էր այդ քննադատությունների համատեքստում, և եթե հիմա այդ թիմն ըստ էության եկել է կառավարություն, ապա պետք է գործով ապացուցի, որ համեմատությունները ևս իրավացի էին:

Այստեղ, սակայն, կարող է տեղի ունենալ նաև հետևյալը. Սերժ Սարգսյանը կառավարությունը կիսով չափ հանձնում է, այսպես ասած, 2007-ականներին: Միաժամանակ պարզից պարզ է, որ չնայած քննադատության հիմնական թիրախը կառավարությունն էր, սակայն բուն նշանակետը, իհարկե, Սերժ Սարգսյանն է, որի դեմ ևս ինտենսիվորեն կիրառվելու էր «2007»-ը, երբ կգա ժամանակը:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը 2007-ականներին է հանձնում կառավարության առնվազն կեսը, և եթե նրանք չեն կարողանում կրկնել իրենց այդ «հաջողությունները», ապա Սերժ Սարգսյանը, ըստ էության, ինքն իրեն ազատում է համեմատության թիրախից, այսինքն՝ ներիշխանական բևեռներում իր մրցակիցներին զրկում է 2007-ը, երբ ժամանակը գա, անձնապես արդեն իր դեմ կիրառելու հնարավորությունից: Իսկ դա ներիշխանական հարաբերություններում և հակասություններում, ըստ էության, առանցքային փաստարկներից մեկն էր, այսինքն՝ Քոչարյանի ժամանակ կամ մինչև Սերժ Սարգսյանը լավ էր, իսկ դրանից հետո՝ վատ:

Բնականաբար, հարց է առաջանում, թե իսկ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, եթե 2007-ականները հաջողեն: Չէ՞ որ նրանք կարող են այդ հաջողությամբ հասարակության մեջ է՛լ ավելի ամրապնդել իրենց դիրքերը՝ ցույց տալով, որ իսկապես իրենք ավելի լավ կառավարիչ են, քան նրանք, ովքեր առաջին պլան եկան 2008-ից: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանն այս դեպքում գործի դնելու այլ գործիքներ ունի, իսկ հակառակ բևեռում այդ գործիքները չկան, և կառավարության կեսը ստանալու պարագայում անգամ նրանք մնում են ներիշխանական հեղաշրջման հույսին, քանի որ Հայաստանի ընտրակեղծարարության պրակտիկայի պայմաններում իշխող կապիտալի ներկայացուցիչների համար հարցը շատ հստակ է՝ կա՛մ ուժով հակադրվում ես ՀՀԿ-ի ընտրակեղծարարություններին, իսկ դա նշանակում է ուղղակի ֆիզիկական բախում համակարգի երկու բևեռների միջև, կա՛մ իշխանությունը վերցնելու տարբերակ է մնում ներիշխանական թավշյա հեղաշրջումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում