Նախագահական ընտրություններից հետո, որոնք Թուրքիայում կանցկացվեն 2014-ի օգոստոսի 10-ին, երկրում կդիտարկվի կառավարման նախագահական ձևին անցնելու հարցը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Համաձայն տեղեկատվության՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն քննարկում է կառավարման խորհրդարանական ձևից նախագահականի անցման հարցը:
Ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:








































