Yahoo ինտերնետ-ընկերությունը նկարում է 2 կատակերգական սերիալ, հայտնում է Variety-ն:
Նախագծերի պրեմիերան նախատեսված է 2014-ի վերջին ու 2015-ին:
Առաջին շոուն անվանվում է «մեկ այլ տիեզերք» և բաղկացած է 8 դրվագից, որոնցից յուրաքանչյուրը՝ 30-րոպեանոց: Սյուժեի կենտրոնում կլինեն տիեզերական հետազոտողները, որոնք հայտնվել են այլընտրանքային տիեզերք: Սերիալի գործադիր պրոդյուսեր է նշանակվել Փոլ Ֆեյգը:
Երկրորդ շոուն կոչվում է «Մեղքերի սուրբ քաղաքը»: Սերիալը բաղկացած է 8 կեսժամանոց դրվագից և պատմում է Լաս Վեգասի բասկետբոլի մասին: Պրոդյուսեր է նշանակվել Մայք Տոլլինը: Ռեժիսորն է Բրայան Գորդոնը:










































