Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Միջազգային հանրությունը սպասում է սիրիական ընդդիմության՝ միասնական շարժում դառնալուն. ԶԼՄ-ներ

Սիրիացի ընդդիմադիր ակտիվիստները մշտապես գանգատվում են միջազգային աջակցության անբավարար մակարդակից, որը նրանք ստանում են: Չնայած այն բանին, որ «Սիրիայի ընկերների» վերջին հանդիպման արդյունքում ավելի շատ ֆինանսական օգնություն է հատկացվել, դրա նպատակային կիրառման գործը մնում է հարցականի տակ:

Ինչպես գրում է Project Syndicate հրատարակությունը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան և արաբական այլ երկրներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը օրինական չեն համարում: Ավելին՝ նրանք ուժեղացրել են կառավարության դեմ պատժամիջոցները, ինչպես նաև տարբեր կերպ աջակցություն են ցուցաբերում ընդդիմադիր խմբերին: Ընդ որում՝ Սիրիայի հարևաններն ու արևմտյան երկրները չեն պատրաստվում ռազմական ներխուժում իրականացնել: Իր հերթին Սիրիայի ընդդիմությունը համարում է, որ իրեն թողել են Ասադի դաժան ռեժիմի դեմ պայքարում միայնակ:

Սակայն, ինչպես ընդգծում է հրատարակությունը, Սիրիայի ընդդիմությունը պետք է խոստովանի, որ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների բացակայությունը ոչ միայն ցանկացած նշանակալից գործողության վրա Ռուսաստանի և Չինաստանի կողմից վետոի կիրառումն է կամ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կողմից հերթական անգամ պատերազմ մղելու դժկամությունը, այլ այն, որ իրականում միջազգային հանրությունը սպասում է, թե երբ անկազմակերպ սիրիական ընդդիմությունը կվերածվի միասնական արդյունավետ շարժման: Դա պետք է տեղի ունենա միասնական հարթակի ստեղծմամբ, որտեղ կներկայացվեն բոլոր համապատասխան խմբերը:

Հրատարակությունը գրում է նաև, որ ապստամբներին այնուամենայնիվ հաջողվել է որոշ առաջընթացի հասնել: Մասնավորապես, նրանց հաջողվել է ստեղծել 4 տարածաշրջանային զինվորական խորհուրդներ, որոնց շնորհիվ ամրապնդվել են նրանց դիրքերը և ուժեղացել վերահսկողությունը երկրի կարևոր որոշ տարածաշրջաններում: Սակայն ընդդիմությունը իրեն դեռևս չի հռչակել որպես ներդաշնակ մեխանիզմ:

Հրատարակությունը նշում է, որ չնայած տարաձայնություններին, այդ խմբավորումները ընդհանուր նպատակ են հետապնդում՝ տապալել Ասադի ռեժիմն ու խաղաղ, ժողովրդավար պետություն ստեղծել: Նման պլանները չեն իրականանում համագործակցության կուլտուրայի բացակայության պատճառով:Նրանցից շատերը գերագնահատում են իրենց ազդեցության իրական մակարդակը և պայքարում առաջնորդության, այլ ոչ թե համագործակցության համար:

Հրատարակությունը նշում է, որ նրանց անհրաժեշտ է ստեղծել օրինական իշխանություն, որը կղեկավարի ազատագրված տարածքները, կբաշխի մարդասիրական օգնությունը: Նման անցումնային մարմինն ավելի հեշտ կարող է միջազգային հանրությանը անհրաժեշտ օգնության մասին կոչ անել, քան վտարանդի ապստամբական խմբավորումը՝ նշվում է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում