Monday, 13 07 2026
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ

Ջրվեժի «Մատրյոշկա» «ստրիպ կլուբում» Արմենը բռնություն է գործադրել մերկապարուհիների նկատմամբ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց Արմեն Հայրապետյանի գործի դատական քննությունը:

38-ամյա Արմեն Հայրապետյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի հոկտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում Ջրվեժում գտնվող «Մատրյոշկա» գիշերային ակումբում ալկոհոլ օգտագործած վիճակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, մերկապարուհիների նկատմամբ բռնության գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատական նիստի սկզբում ճշտվեց ամբաստանյալի ինքնությունը: Հայրապետյանը միջնակարգ կրթություն ունի, ամուսնացած չէ, չի աշխատում, խնամքին են ծնողները:

1997 թվականին, 22 տարեկանում Արմենը միկրոինսուլտ է տարել, հետևանքները, ըստ իր հայտարարության, զգում է մինչ օրս:

Արմենը 2000 թվականին դատվել է: «Մի քանի հոգի իրենց լավ չեն պահել, մի էրկու բառ ջղայնացել եմ, տուգանք եմ մուծել»,- պարզաբանեց ամբաստանյալը: Այդ դատվածությունը մարված է:

Գործով տուժողները երեք օտարազգի կանայք են, նրանցից մեկը, ասում են, սևամորթ է:

Այսօր տուժողները՝ Օլգա Ֆլորիան, Անժելա Ժիրնովան և Իրինա Կուտյանսկայան, դատարան չէին ներկայացել: Նրանց բնակության վայրի՝ Երևանում վարձակալած բնակարանի հասցեով դատարանի ուղարկած ծանուցագրերը հետ էին վերադարձվել: Երկու ծանուցագրի վրա գրված էր՝ «Տեղափոխվել է», իսկ մեկի վրա չգիտես թե ինչու գրված էր՝ «Չի պահպանվել»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Բաղդասարյանը հայտնեց, թե տուժողներն ու ամբաստանյալը հաշտվել են, տուժողներն էլ, ըստ իր տեղեկության, ոչ մի տեղ չեն տեղափոխվել, ապրում են նախկին հասցեում:

Նախաքննության ընթացքում մասնակցել են թարգմաններ, քանի որ տուժողներից մեկը ֆրանսերենին է տիրապետում, երկուսը՝ ռուսերենին: Դատարանում այդ նույն թարգմանները հանդես գալ չեն կարող, նրանք լիազորված են եղել միայն նախաքննությանը մասնակցելու համար: Դատարանը որոշեց դիմել դատական դեպարտամենտ, որպեսզի այս գործի քննությանը մասնակցելու համար ուղարկվեն համապատասխան որակավորում ունեցող թարգմաններ:

Մեղադրանքի և պաշտպանական կողմերը միակարծիք էին, որ դատական նիստը տուժողների բացակայությամբ շարունակվել չի կարող:

Մինչև նիստի հետաձգվելը ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարանին ներկայացրեց ամբաստանյալի առողջական վիճակին, ծնողներին վերաբերող տեղեկանքներ, ինչպես նաև բնակության վայրից տրված բնութագիր, որտեղ ասված էր. «Արմեն Հայրապետյանը ծնվել է խիստ հայկական և օրինավոր ընտանիքում…Նա շրջապատի կողմից հարգված ու սիրված անձնավորություն է… Օժտված է մարդկային ամենավեհ հատկանիշներով… Գիտի սիրել և սիրվել… Ունի ընկերական շատ մեծ շրջապատ… Իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ կարողանում է հարթել առաջացած խնդիրները, նրա գործողությոններից տուժողներ չեն եղել… Արմեն Հայրապետյանը նվիրված ընկեր է, ծնողների արժանի զավակ…»:

Այսպիսի բնութագիր ունեցող Արմեն Հայրապետյանին անհարմար էլ էր տեսնել ամբաստանյալի աթոռին կամ պատկերացնել, թե նա կարող էր գիշերային ակումբում, մեկ այլ վայրում մերկապարուհիներին նեղացնել…

Արմեն Հայրապետյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում