ՀՀ դատախազությանը հաջորդ տարի պետբյուջեից հատկացվելիք գումարները կավելանան մոտ 4.5%-ով կամ 129 մլն դրամով և կկազմեն 3 մլրդ 17 մլն դրամ: Դատախազության փորձաքննությունների ծառայությունների համար այդ գումարից կհատկացվի մոտ 250 մլն դրամ, ՀՀ դատախազության պահպանման համար՝ 2.57 մլրդ դրամ:
Աղվան Հովսեփյանին և դատախազության աշխատակիցներին վճարելու համար կհատկացվի 2 մլրդ 125 մլն դրամ կամ այս տարվա համեմատ` 2.4%-ով ավելի: Դատախազության աշխատակիցների թիվը չի փոփոխվելու՝ 626: Այսինքն՝ դատախազությունում միջին աշխատավարձը ամսական կազմում է մոտ 282 հազար դրամ:
Աղվան Հովսեփյանի և իր աշխատակիցների գործուղումների և շրջագայությունների ծախսերը 2013-ին կկազմեն 7.8 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերը՝ 8 մլն դրամ, աշխատակիցների ուսուցման գծով պետական պատվերը՝ 17.7 մլն դրամ, վերապատրաստման ծառայությունները կիրականացվեն դրամաշնորհների հաշվին՝ 120.7 մլն դրամ, իսկ դատախազության պահուստային ֆոնդը կկազմի 59 մլն դրամ:











































