Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Թևան Պողոսյանը չի ուզում շամանություն անել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության նոր անդամ Թևան Պողոսյանը:

– Պարոն Պողոսյան, փաստորեն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը Ձեր համար վայր դրեց, որ Դուք գաք Ազգային ժողով:

– Ո՛չ, նա մանդատը ինձ համար վայր չդրեց, նա հետևողական եղավ իր ծրագրին, խոստումներին: Նա սա իր քաղաքականության համար արեց, նրա վարած քաղաքականությունը արդյունքի իմաստով դրան է հանգել: Եթե նա ինձ համար մանդատը վայր դնելու խնդիր ունենար, կաներ առաջին օրը: Ինչն էր խնդիրը, որ այդքան երկար սպասեց: Ես էլ ավելի վաղ կգայի խորհրդարան, կպատրաստվեի:

– Կարծիք կա, որ Դուք «Ժառանգության» ցուցակում իշխանության մարդն եք:

– Ինձ շատ մարդու հետ կապեցին: Այսօրվա դրությամբ կարող են կապել նաև Լևոն Զուրաբյանի հետ, որովհետև նրա հետ ժամանակին աշխատել եմ: Ունեմ շատ փայլուն ընկերներ ՀԱԿ-ում, Դաշնակցությունում, «Ժառանգությունում»: Ցանկացած մարդու հետ կարող են ինձ կապել: Ես ստացել եմ հրավեր, ինձ համար նույնիսկ ցուցակում տեղն է զարմանալի եղել: Ինձ հրավիրել էին, բայց չէին ասել, որ նման տեղում եմ լինելու: Երբ «Ժառանգության» ցուցակը հրապարակեցին, ես զարմացա, որ այդ տեղում եմ:

– Հենց դրա համար էլ ասում են, որ Դուք իշխանության մարդն եք:

– Թող ասեն, ինչ կարող եմ ասել: Եթե մարդկանց թվում է, թե Լուսնին նայելով կարող են ինչ-որ բաներ կանխագուշակել, թող ասեն: (Այս խոսքի վրա ՀՀԿ խմբակցության անդամ, ՄԻԱԿ-ից Լևոն Մարտիրոսյանը մոտեցավ ու ասաց, թե իր կողմից նշենք, որ ուրախ է, որ Թ. Պողոսյանը պատգամավոր է դարձել.- Ա. Ա.): Արմեն Մարտիրոսյանն էր շատ դիպուկ բնորոշել, թե եթե իրեն ասեն` դու ուղտ ես, ինքը հո չի սկսելու ապացուցել, որ ուխտ չէ: Ես ինչ կարող եմ ասել իմ մասին շրջանառվող խոսակցությունների համար: Աշխատանքը ցույց կտա, թե ով ով է:

– Դուք Ձեզ ո՞ր դաշտի պատգամավոր եք համարում:

– Ընդդիմադիր: «Ժառանգությունը» ընդդիմադիր խմբակցություն է:

– Իսկ ի՞նչ կրծքանշան եք փակցրել Ձեր բաճկոնին:

– Իմ ղեկավարած կենտրոնի կրծքանշանն է: Երբ կտան ՀՀ պատգամավորի կրծքանշանը, դա կփակցնեմ:

– «Ժառանգություն» խմբակցության ներսում տիրող մթնոլորտը Ձեզ չի՞ ճնշում:

– Հասկանալի է, որ իրավիճակը մի փոքր լարված է, բայց ես միացել եմ այն լայն պլատֆորմին ու նախընտրական ծրագրին, որը «Ժառանգությունն» է առաջարկել: Ես կաշխատեմ այն պլատֆորմի շրջանակում, ինչին միացել եմ:

– Իսկ այդ խմբակցությունում Դուք ո՞ւմ հետ եք աշխատելու, «Ազատ դեմոկրատների՞», թե՞ «Ժառանգության»:

– Ես «ժառանգության» ծրագրին եմ միացել, նրանց հետ եմ աշխատելու: Ես նրանց նախընտրական դաշինքին համաձայն եղել եմ, բայց ցուցակում լինելու հրավերքը ստացել եմ «Ժառանգությունից» ու Ր. Հովհաննիսյանից: Հնարավոր է` ներսում ինչ-որ հարցերի հետ կապված խնդիրներ, վիճաբանություններ ունենանք, բայց ես լինելու եմ այդ խմբակցության անդամը և արտահայտելու եմ խմբակցության տեսակետը:

– Ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» ԱԺ-ում ընդամենը 5 մանդատ է ունենալու, իրենց նախկին պատգամավորներ Ստեփան Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին, Արմեն Մարտիրոսյանին խորհրդարան բերելու խնդիր առաջացավ… Այն ժամանակ խոսակցություններ կային, որ Ձեզ էլ է առաջարկվել մանդատը վայր դնել, բայց չեք համաձայնել:

– Ո՛չ, ինձ այդպիսի առաջարկություն չի եղել, ոչ էլ «Ժառանգությունում» նման նպատակ է եղել: Իմ պարագայում նման խնդիր չի եղել, դրանք ասեկոսեներ են: Ինձ միայն բարի մաղթանքներ են արել: Ցանկացած հարցի համար դիմում եմ կուսակցությանը, քննարկում ենք և կարող ենք միասին աշխատել: Մենք հիմա թիմով աշխատում ենք:

– Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե խորհրդարանում ինչ խնդիրների շուրջ եք գործունեություն ծավալելու:

– Բացի օրհասական հարցերից, պետք է փորձեմ ամեն ինչ անել, որ քաղաքացիական հասարակության և օրենսդիրի աշխատանքի մեջ համագործակցություն լինի: Որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները կայանան, դրա համար նաև նոր մեխանիզմներ ստեղծենք: Իմ մասնագիտական հնարավորությունները ներդնելու եմ նաև այլընտրանքային վերլուծական քաղաքականություն ձևավորելու համար:

– Դուք համեմատաբար չեզոք մարդ եք այդ խմբակցությունում: Ձեր կարծիքով` ճի՞շտ էր «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» նախընտրական միավորումը:

– Ես չէի պատկերացնում, որ նման խնդիրներ պետք է լինեին: Ի սկզբանե մենք Ուխտ էինք ստորագրել, նախընտրական ծրագիր է եղել: Լայն պլատֆորմ էր ստեղծվել, որը նոր միտք, նոր շունչ էր բերել Հայաստանի քաղաքական իրականության մեջ: Եվ եթե կատարեին նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, պառակտում չէր լինի:

– Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:

– Այն պայմանավորվածությունների, որոնք այսօր խնդիր են առաջացրել այդ երկու կուսակցությունների մեջ: Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություն է եղել, բայց մի բան գիտեմ, որ եթե պայմանավորվածություններ են լինում, պետք է անպայման հարգվի և պահպանվի:

– Ի՞նչ պայմանավորվածություն չի կատարել Ր.Հովհաննիսյանը:

– Ես չգիտեմ մի այնպիսի բան, որ Ր.Հովհաննիսյանը կատարած չլինի:

– Իսկ ի՞նչը չի կատարել Խաչատուր Քոքոբելյանը:

– Այդ հարցն իրեն ուղղեք: Ես չէի ցանկանա, որ պառակտում լիներ: Դրա համար կային խմբակցությունը պահելու մեխանիզմներ՝ պետք էր պայմանավորվածությունները պահպանել:

– Ըստ երևույթին ակնարկում եք Ր. Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Խ. Քոքոբելյանի հետ պայմանավորվել էին, որ երկուսով պետք է մանդատը վայր դնեն:

– Ես ընդամենը գիտեմ, որ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, որը չի կատարվել: Այդ հարցն իրենց ուղղեք: Ես չեմ ուզում շամանություն կամ և ինչ-որ ենթադրություններ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում