Խորհրդային տարիներին քաղբանտարկյալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը վերջերս նշանակվել է Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի խորհրդական: Ըստ «Ժողովուրդ»-ի` ուշագրավն այն է, որ Կարախանյանը նախորդ երկու գումարումներում եղել է պատգամավոր, ի սկզբանե կանգնած է եղել ԱՄԿ-ի, այնուհետև ՀՀԿ-ի ստեղծման ակունքներում: Ճիշտ է, պատգամավորական գործունեության ընթացքում առանձնապես ակտիվ չի եղել, սակայն նա ՀՀԿ-ի համար շատ բան է արել, շատ ավելին, քան այսօր ՀՀԿ անվան տակ պատգամավոր դարձած Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը և այլք: Ու առաջին հերթին ՀՀԿ-ի համար է ամոթալի, որ չեն գնահատում իրենց կուսակցության հիմնադրման ակունքներում կանգնածներին և պատգամավորական մանդատ են շնորհում նորելուկ, անհասկանալի կերպարների:










































