Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Արևմուտքը Հայաստանում ամեն ինչ ունի, բայց մարդ չունի

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը խոսելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործից՝ հայտարարել էր, թե Ռուսաստանը դադարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը դիտարկել որպես ռուսամետ ուժ: Իսկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Կարապետյանը կարծիք հայտնեց, թե դրա հրահրողը եղել է Հայաստանի իշխանությունը, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Վ. Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելով՝ նա ցանկանում էր ՌԴ-ին հասկացնել, թե ԲՀԿ-ն ինչպես կարող է ռուսամետ ուժ լինել, երբ իր համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում ներկայացնում է ամերիկացի Ջոն Հանթսմանի կողմից ֆինանսավորվող մի գործչի, ով նաև նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներից մեկն է:

– Վ. Օսկանյանի շուրջ ընթացող գործընթացը ինչ-որ իմաստ պիտի ունենա չէ՞: Դուք էլ համոզված եք, չէ՞, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը պաշտպանելու համար չի բարձրացվել այդ աղմուկը: Քաղաքական նպատակների համար սցենարներից մեկը հենց դա էր: Եթե նկատել եք այդ հարցը լայնածավալ ներկայացվել է նաև ռուսական մամուլում: Եվ փաստ է, որ իշխանությունները հասան ինչ-որ նպատակի, ԲՀԿ-ն այն աջակցությունը չստացավ ՌԴ-ից, ինչին սպասում էր: ԲՀԿ-ի նեղացած դիրքորոշումը բերեց նրան, որ այդ հարաբերություններն ինչ-որ չափով սառեցին: Այս մասով Ս. Սարգսյանը հասավ իր նպատակին:

– Ինչո՞ւ եք կարծում, որ ՌԴ-ն սառեց ԲՀԿ-ից:

– Ես նրա մասին չեմ խոսում, որ ՌԴ դեսպանը չընդունեց Գ. Ծառուկյանի հրավերքը: Որքան ես եմ տեղյակ, նաև մամուլի հրապարակումները նկատի ունենալով, թե ինչ-որ փաստագրական ֆիլմ է նկարվել Նիժնի Տագիլում, որը ուղարկվել է ԲՀԿ ղեկավարին: Եթե իսկապես, այդպիսի բան կա, և իշխանությանը հաջողվել է ֆիլմ նկարել ռուսական գաղութում, դժվար է պատկերացնել, որ դա արված լինի առանց ՌԴ իշխանության հետ համաձայնեցնելու: Կան որոշակի խնդիրներ, որոնք ցույց են տալիս, որ ՌԴ-ից ինչ-որ չափով դժգոհություն կա ԲՀԿ նկատմամբ:

– Իսկ ԲՀԿ-ն երբևէ եղե՞լ է ռուսական ուժ, ինչպես դա ներկայացվում է:

– Մինչև Եվրասիական միության ծրագրի ի հայտ գալը ԲՀԿ-ի գեոքաղաքական կողմնորոշման մասին երբևէ չի խոսվել: Դրա մասին սկսեցին լուրջ խոսել, երբ Գ. Ծառուկյանը այդ ծրագրի հետ կապված որոշակի միջոցառումներ կազմակերպեց: Բայց ես մինչև այսօր ԲՀԿ-ից պաշտոնապես չեմ լսել, որ մեզ նման հայտարարի, թե Հայաստանը պետք է միանա Եվրասիական  միության աշխատանքներին, մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական տարածքին: Մենք դա հայտարարել ենք պաշտոնապես: Ես ԲՀԿ-ական տարբեր գործիչների կողմից լսել եմ արտահայտած տեսակետ, որ պետք է փոխհարաբերությունները դիվերսիֆիկացնել, պետք է բազմավեկտոր միությունների մասնակիցներ լինենք և այլն:

– Բացի ձեզանից, Հայաստանում էլ ո՞ր ուժերն են ռուսամետ:

– Իմ տպավորությամբ՝ միայն կոմունիստներն են: Որևէ այլ ուժի չգիտեմ, որ նման կոնկրետ հայտարարություն անի: Բայց բոլոր կուսակցություններում էլ առանձին անհատներ կան, որոնք ռուսական արժեքների կրող են:

– Կարծիք կա, որ ՀԱԿ-ը ռուսական կողմնորոշում ունի:

– Կոնգրեսը տարբեր կուսակցությունների հավաքածու է: Այնտեղ իրարամերժ կուսակցություններ կան, ինչպես կարելի է ասել, թե այդ ուժը գեոքաղաքական այս ուղղվածությունն ունի:

– Ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանը հայտարարել էր, թե ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կլինի նախագահի թեկնածու, և նա ընդունված է ՌԴ իշխանությունների կողմից:

– Ես զերծ կմնամ այդ հայտարարության մասին որևէ բան ասելուց: Դա Կոնգրեսի խնդիրն է:

– Իսկ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը:

– Երբևէ իմ մտքով չի անցել և երբեք չեմ հավատա այն մտքին, որ Լ. Տեր-Պետրոսյանը կարող է ռուսամետ ուղղվածություն ունենալ կամ ձեռք բերել: Իմ կարծիքով` 2008 թվականից սկսած Լ. Տեր-Պետրոսյանը չունի գեոքաղաքական ուղղվածության գաղափարական հենք: Նա ոչ արևմտամետ է, ոչ էլ ռուսամետ: Որքան ես եմ հասկացել, նրա մոտեցումը շատ պրագմատիկ է եղել:

– Ամեն դեպքում Հայաստանի ներքաղաքական կյանքում ՌԴ ազդեցությունը կա: Ո՞ր ուժերի վրա է ավելի նկատելի:

– Կարծում եմ, որ որոշակի առումով Հանրապետական կուսակցության վրա կա ազդեցությունը, ավելի շուտ՝ իշխանության մեջ եղած հանրապետականների վրա: ՀՀԿ-ում ռուսամետ կարող են համարվել նրանք, ովքեր պրագմատիկ դաշտում ՌԴ հետ գործընթացներ են վարում: Բայց ես կասկած չունեմ, որ ՀՀԿ-ն ավելի շուտ արևմտյան ազդեցության կրող է: Որոշակի ռուսամետ քննարկում նկատում եմ Դաշնակցության որոշ անդամների մոտ: Բայց քանի որ ՀՅԴ-ում որոշումները կոլեգիալ են կայացնում, անիմաստ է նման բան գտնել: Բայց կարող ենք նշել Վահան Հովհաննիսյանին: ՀԱԿ-ի դեպքում, իմ կարծիքով՝ Լ.Զուրաբյանը: «Ժառանգությունը» համարվում է արևմտյան արժեքների կրող:

– Բայց այդ կուսակցությունում էլ կա Ռուբեն Հակոբյան:

– Միանշանակ: Ես ասեցի, որ տարբեր կուսակցություններում կան տարբեր արժեքներ կամ կողմնորոշումներ կրող մարդիկ: Իսկ Ր. Հովհաննիսյանը բացահայտ հայտարարել է, որ համարվում է արևմտյան արժեքների կրող:

– ԲՀԿ-ն ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» հետ միասին դիմել էր Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամագրվելու համար: Սակայն ԵԺԿ-ն ընդունեց այդ երեք ուժերին, բայց ԲՀԿ-ին չընդունեց: Պատճառներից մեկը նշվում էր այդ կուսակցության ռուսամետ լինելը:

– Ո՛չ, այդպես չէ: ԵԺԿ-ում կան ուժեր, անհատներ, որոնք տարբեր երկրներում բավականաչափ ռուսամետ դիրքորոշումներ են ունեցել: Իմ տպավորությամբ խնդիրն այլ էր: Այդ բաժանումն ավելի շուտ Հայաստանի իշխանությունն էր ցանկանում: Իմ տպավորությամբ դա չթողեց Ս. Սարգսյանը: Խոչընդոտեց: Չե՞ք հիշում, որ այդ ժամանակ ԲՀԿ-ում թմրանյութ կրելու պատճառով մարդիկ էին ձերբակալվում: Այսինքն` ԲՀԿ-ն ԵԺԿ չընդունվեց ոչ այն պատճառով, որ պրոռուսական դաշտի կուսակցություն էր: Եթե հիշում եք, իշխանությունների կողմից արհեստական քայլեր արվեցին, և այդ բոլոր գործերը հետո մեռան:

– Ի վերջո, ԲՀԿ-ն արևմտյա՞ն, թե՞ ռուսական արժեքների կրող է:

– Իմ տպավորությամբ ԲՀԿ ղեկավարն իր բնույթով խորհրդային մարդ է: Եվ ինչպես գիտենք, ԲՀԿ-ն որպես Գաղափարական կուսակցություն դժվար է բացվում, միշտ չէ, որ թափանցիկ է արտահայտվում, դրա համար դժվար է ասել, թե այնտեղ ինչ իրավիճակ է: Իսկ դա նշանակում է, որ կշարունակի ավելի շատ ռուսական գեոքաղաքական պատկերացումների  կրողը լինել: Ներքևում դժվարանում եմ ասել, թե ինչ վիճակ է, չեմ էլ հետևում: Բայց պարզ է, որ Օսկանյանը ռուսամետ չէ, արևմտյան կողմնորոշում ունեցող մարդ է: Եվ ընդհանրապես նա ԲՀԿ-ում գաղափարախոսություն և քաղաքականություն կրող գործիչ է:

– Միգուցե ԲՀԿ-ն ռուսամետ է համարվում, քանի որ այդ կուսակցության հետևում Ռոբերտ Քոչարյա՞նն է կանգնած:

– Իսկ ինչի՞ց է դա երևում, որ Ռ. Քոչարյանը ռուսամետ է: Բայց քաղաքական դաշտում էլ ասում են, թե ԲՀԿ-ում արևմտյան արժեքներ կրող Վ. Օսկանյանին ներդրել է Քոչարյանը: Ռ. Քոչարյանն էլ ավելի պրագմատիկ քաղաքականություն է վարել՝ նրա ոչ մի ուղղություն գաղափարական չի եղել: Պե՞տք էր ձեռնարկությունները տալ, որպեսզի իշխանության հետ կապված հարցեր լուծվեր, տրվել է: Պե՞տք էր ԱՄՆ հետ տարբեր հարցերում դիվերսիֆիկացնել փոխհարաբերությունները, արվել են: Եվրաինտեգրումն էլ նոր բան չէ, Ս. Սարգսյանի գաղափարը չէ, դա էլ է արվել: Այստեղ ի՞նչ գեոքաղաքական ուղղվածություն տեսաք:

– Մի քանի ամիս առաջ, երբ ԲՀԿ-ն Եվրասիական միության հետ կապված ֆորումը կազմակերպեց, մեկնաբանություններ հնչեցին, թե դա արվեց ՌԴ-ին հաճոյանալու համար: Բայց որոշ ժամանակ անց Գ. Ծառուկյանը ՀՀ-ում եվրոպական երկրների դիվանագետների համար ընդունելություն կազմակերպեց: Այսինքն` հիմա էլ ԲՀԿ ղեկավարը ցանկանում է հաճոյանալ Արևմուտքի՞ն:

– Նախ՝ առաջին դեպքում նա ցանկանում էր հաճոյանալ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Իսկ մյուս դեպքում էլ՝ ի՞նչ կա զարմանալու: Պրագմատիկ քաղաքականություն է վարում: Հնարավոր չէ գեոքաղաքական ուղղվածության մեջ այնքան աճել, որ դառնաս դոմինանտ ուժ: Գեոքաղաքական ուղղվածությունը կարող է ինչ-որ սահման ունենալ, մնացածը դու քո երկրի ներսում պետք է կարողանաս դրսևորվել, եթե ուզում ես, ընդդիմության դերը վերցնես: Վերջիվերջո այդ այլընտրանքից ինչ-որ մի կողմ պե՞տք է թեքվես: Իմ տպավորությամբ հնարավոր է, որ ՌԴ-ն ԲՀԿ-ին իր խորհրդատվությամբ ասում է, որ պաշտպանի և մաս կազմի կոալիցիային:

– Իսկ Արևմուտքը ինչո՞ւ հանկարծ սկսեց լավ վերաբերվել ԲՀԿ-ին:

– Արևմուտքը Հայաստանում շատ ծանր կացության մեջ է: Ամեն ինչ ունի, բայց մարդ չունի, որ կարողանա ամենուր իրավիճակին մինչև վերջ տիրապետի: Այն մարդիկ, ովքեր Արևմուտքի սցենարի մեջ կկարողանային Հայաստանում իրավիճակ փոխել, նրանք գաղափարապես ավելի գտնվում են պրոռուսական դաշտում:

– Իսկ ՕԵԿ մասին ի՞նչ կասեք:

– Ես լուռ կմնամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում