Wednesday, 15 07 2026
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է

Ինչ խաղ է սկսում Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա հերթական անգամ գնահատական էր տվել Հայաստանի ծանր իրավիճակին: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ այդ վիճակը ծանր էր նաև Վարդան Օսկանյանի նախարար եղած տարիներին:

Ակնհայտ է, որ «Ժառանգության» առաջնորդը` ի դեմս Վարդան Օսկանյանի, նախագահական թեկնածուների շարքում տեսնում է մրցակցի: Սակայն այստեղ, իհարկե, մեկ այլ ուշագրավ դետալ կա:

Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով Օսկանյանին և նրան հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանը, ըստ էության փորձում է պատասխանել նաև վերջերս հաճախակիացած այն մեղադրանքներին և ենթադրություններին, որոնք նաև մամուլի հրապարակումների տեսքով են եղել, թե նա սկսել է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցության պլաններ մշակել և մեկնարկ տալ այդ համագործակցությանը: Քննադատելով Վարդան Օսկանյանին, որն այսօր համարվում է «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուի ամենահավանական հավակնորդը, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե փորձում է ցույց տալ, որ ինքը ԲՀԿ-ի հետ խաղ չի սկսում: Իրականում, սակայն, Օսկանյանի հանդեպ քննադատությունը ամենևին էլ չի նշանակում ԲՀԿ-ի քննադատություն:

Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի մի մասն է ընդամենը, ընդ որում` առայժմ երևի թե ավելի շատ փոքր մասը: Իսկ մեծ մասը դեռևս Գագիկ Ծառուկյանն է: Ավելին` Գագիկ Ծառուկյանն այսօր ինչքան էլ նույն խաղն է խաղում Օսկանյան-Քոչարյան տանդեմի հետ, այսուհանդերձ` նաև ունի որոշակի շահերի բախում, քանի որ տանդեմը ստիպում է նրան առավել կոշտ խաղալ Սերժ Սարգսյանի դեմ: Ծառուկյանը դեմ է դրան, ինչն էլ առաջացնում է խնդիր` պահել կուսակցությունը, որ այն ամբողջությամբ չանցնի Քոչարյան-Օսկանյան տանդեմի ձեռքը:

Այս իմաստով Օսկանյանին հարվածելը ամենևին էլ միանշանակ չի ենթադրում հարված Գագիկ Ծառուկյանին: Ավելին` այստեղ Ծառուկյանի համար շահեկան տարրեր կան, քանի որ ինչքան Վարդան Օսկանյանը հարվածներ ստանա քաղաքական դաշտում, այնքան նա Գագիկ Ծառուկյանի կարիքն է զգալու: Այսինքն` ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացնում է Ծառուկյանի նշանակությունը Վարդան Օսկանյանի համար:

Դժվար է ասել` արդյոք Ծառուկյանը պայքարո՞ւմ է Օսկանյանի հետ թեկնածու առաջադրվելու համար և ուզո՞ւմ է նրա փոխարեն ինքն առաջադրվել, սակայն ակնհայտ է, որ խնդիրը միայն նախագահական ընտրությունները չէ, այլ նաև` կուսակցությունը դրանից հետո պահելու:

Այս իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանը միգուցե ոչ միայն չի կարողանում հերքել ԲՀԿ-ի հետ համագործակցության պլանները, այլև նույնիսկ իր ներկայիս հայտարարությամբ վկայում է դրանց հեռահար տարբերակների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում