Friday, 10 07 2026
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Արմավիա»-ի և «Արմենիա»-ի վեճը չի լուծվում

Այսօր առավոտվանից «Զվարթնոց» կամ «Արմենիա» միջազգային օդանավակայանը դարձյալ դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: «Արմավիայի» լրատվական ծառայության պատասխանատու Նանա Ավետիսովայի փոխանցմամբ՝ մի քանի չվերթներ հետաձգվել են, և այժմ օդանավակայանի ղեկավարության հետ չվերթները սպասարկելու համար բանակցություններ են ընթանում:

Արդեն մի քանի տարի է, ինչ «Զվարթնոցը» պարբերաբար դադարեցնում Հայաստանի միակ ավիաընկերության չվերթների սպասարկումը այդ ընկերության կուտակած պարտքերի պատճառով: Իսկ վերջին շրջանում «Արմավիան» այդ վիճակում է հայտնվում գրեթե ամեն ամիս:

«Զվարթնոցի» մամլո ծառայության տեղեկացմամբ՝ «Արմավիա»-ի՝ օդանավակայանին ունեցած պարտքն արդեն անցել է 1 մլն դոլարի սահմանը: Պարտքը մարելու համար այդ երկու ընկերությունների միջև կազմվել է ժամանակացույց: Եվ երբ «Արմավիան» ինչ-որ ժամանակահատվածի վճարումը չի հասցնում, օդանավակայանը կասեցնում է այդ ընկերության չվերթների սպասարկումը: Նման յուրաքանչյուր դեպքից հետո «Արմավիան» որոշակի գումար է վճարում, և օդանավակայանը վերսկսում է չվերթների սպասարկումը:

«Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նախորդ անգամ հայտարարել էր, թե օդանավակայանը թանկացրել է սպասարկման վճարը:

Հայտնի է, որ «Զվարթնոց» օդանավակայանը 2001 թ. 30 տարով հավատարմագրային կառավարման է հանձնվել Էդուարդո Էռնեկյանին: Բայց նաև կարծիք կա, որ այդ գործարքի հիմնական փայատերը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Հայտնի է, որ Քոչարյանն իր նախագահության շրջանում և այժմ էլ բավական մտերիմ հարաբերություններ է ունի Էռնեկյանի հետ: Եվ «Զվարթնոցը» նրանց միակ բիզնես-գործընկերությունը չէ:

Հիշեցնենք, որ «Զվարթնոցը» հավատարմագրային կառավարման հանձնվելուց հետո կտրուկ թանկացրեց սպասարկման վարձերը: Նույնիսկ օդանավակայանի տարածքում գործող տաքսի ծառայությունների սպասարկման գները հասան աստղաբաշխական թվերի: Ավելին՝ օդանավակայանի տարածքում գրեթե արգելվում է այլ տաքսի ծառայությունների գործունեությունը:

Կարծիք կա, որ «Արմավիա»-ի ու «Զվարթնոց»-ի այս գործընկերային վեճն իրականում քաղաքական դրդապատճառներ ունի. Քոչարյանը կամ Էռնեկյանն իրենք են ցանկանում գնել այդ ընկերությունը: Վերջերս Մ. Բաղդասարովն էլ չէր բացառել, որ կվաճառի «Արմավիան»: Տեղեկություններ կան, որ «Արմավիա»-ի պոտենցիալ գնորդների շարքում է իտալական ինչ-որ ընկերություն: Հայտնի է, որ 2008 թվականից Էռնեկյանին է պատկանում իտալական Volare Air ընկերությունը: Եվ չի բացառվում, որ «Արմավիա»-ի իտալական գնորդը նույն Էռնեկյանն է:

Հենց այս պարագան էլ կարող է քաղաքականացնել ազգային օդափոխադրողի շուրջ ծավալվող դեպքերը: Այսինքն՝ Էռնեկյանն ու Քոչարյանը ցանկանում են տիրանալ նաև «Արմավիա»-ին և, օգտվելով իրենց մենաշնորհային վիճակից, նրան անընդհատ չվերթները հետաձգելու խնդրի առաջ են կանգնեցնում՝ այդպիսով ստիպելով Մ. Բաղդասարովին ընկերությունը վաճառել իրենց: Իսկ անընդհատ չվերթները հետաձգելով՝ «Արմավիա»-ի արժեքը ժամանակի ընթացքում կարող է ընկնել: Եվ, ի վերջո, գնորդները, «գին գցելով», Հայաստանի հիմնական օդանավակայանի հետ միասին կարողանան տիրանալ նաև մեր ազգային փոխադրողին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում